ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախը պնդում է եռակողմ բանակցությունների ձեւաչափը վերականգնելու մասին
2018-11-15 14:45:16

Արցախի Հանրապետությունը վերահաստատում է բանակցային գործընթացում եռակողմ ձեւաչափի վերականգնման անհրաժեշտության մասին, այս մասին «Ազատ Արցախ» հանրապետական թերթի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

 

«Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները կարգավորման շուրջ հստակ են։ Արցախի Հանրապետության իշխանությունները տարիներ շարունակ հետևողականորեն ընդգծել են բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ դրանց բոլոր փուլերին Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ, ինչն առանցքային է խաղաղ կարգավորումն առաջ մղելու և գործընթացում արդյունավետություն ապահովելու համար»,- ասել է ԱՀ ԱԳ նախարարը։

 

Ըստ նրա՝ կարգավորումը, իր հերթին, պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։

 

«Այս առումով հարկ եմ համարում վերահաստատել Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը»,- նշել է Մասիս Մայիլյանը։

 

Նրա խոսքով՝ բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին հայտնել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչը նաև ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

 

Հնավոր է արդյոք Արցախը փոխի իր դիրքորոշումը Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների համատեքստում, հարցին, Մասիս Մայիլյանը պատասխանել է

 

«Մենք բազմիցս ենք հայտնել մեր դիրքորոշումը Իրանի հետ բարիդրացիական երկկողմ հարաբերությունների հաստատման պատրաստակամության վերաբերյալ»։

Նախարար Մայիլյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-Իրան հակասությունները խաղաղ հանգուցալուծում կունենան, և Իրանի շուրջ զարգացումները բացասաբար չեն անդրադառնա հայկական պետությունների վրա։