ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-26 09:56:55
  • «Հայկական ժամանակ». Առաջին ծանր երկխոսությունը
  • «Առավոտ». Նիկոլ Փաշինյանից ակնկալվում է երկու հարցի պատասխան
  • «Փաստ». Մեկուկես ամսում՝ 17 խոշոր բացահայտում ոստիկանության կողմից
  • «Ժողովուրդ». Շիրակի մարզում դժգոհ են տրանսպորտից

Առաջին ծանր երկխոսությունը

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ոչ հաստատել, ոչ հերքել է տեղեկությունը, թե Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը Վիեննայում մարտի 29-ին նախատեսում է առանձին-առանձին հանդիպումներ անցկացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ և, որ Ավստրիայի նախագահն առաջինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ։

Նա միայն նշել է. «Մենք համաձայնեցված կարգով հանդես կգանք հայտարարությամբ երկու երկրների ղեկավարների միջեւ հանդիպման մասին»։ Այլ մանրամասներ նա չի հաղորդել։

Թերթը գրում է, որ փորձագետների կարծիքով, դատելով Հայաստանի առաջ քաշած խնդիրներից եւ Ստեփանակերտի՝ բանակցությունների լիիրավ կողմ դառնալու հեռանկարին Բաքվի կատեգորիկ անհամաձայնությունից, կարելի է ենթադրել, որ Վիեննայում Փաշինյանի ու Ալիեւի միջեւ տեղի է ունենալու առաջին ծանր երկխոսությունը։

«Սա իսկապես Փաշինյանի ու Ալիեւի առաջին պաշտոնական բանակցությունն է, եւ ոչ թե հանդիպում, որ տեղի է ունենում որեւէ միջազգային ֆորումի կամ միջոցառման շրջանակում։ Ակնհայտ է, որ կողմերն ունեն բանակցային գործընթացն առաջ մղելու ցանկություն, որը կանգ է առել 2011 թ-ին Կազանում հանդիպումից հետո եւ պարզապես խոր, մահացու փակուղի է մտել 2016 թ-ի ապրիլյան պատերազմից հետո», - թերթի հետ զրույցում նշել է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող, ԼՂ հակամարտության հարցերով մասնագիտացած փորձագետ Թաթուլ Հակոբյանը։

«Սա իսկապես Փաշինյանի ու Ալիեւի առաջին պաշտոնական բանակցությունն է, եւ ոչ թե հանդիպում, որ տեղի է ունենում որեւէ միջազգային ֆորումի կամ միջոցառման շրջանակում։ Ակնհայտ է, որ կողմերն ունեն բանակցային գործընթացն առաջ մղելու ցանկություն, որը կանգ է առել 2011 թ-ին Կազանում հանդիպումից հետո եւ պարզապես խոր, մահացու փակուղի է մտել 2016 թ-ի ապրիլյան պատերազմից հետո», - թերթի հետ զրույցում նշել է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող, ԼՂ հակամարտության հարցերով մասնագիտացած փորձագետ Թաթուլ Հակոբյանը։

Նրա խոսքով, բանակցություններում եռակողմ ձեւաչափի վերականգնման մասին հայկական կողմի պնդումները նախապայման չեն, այլ պարզապես մինչեւ 1997-98 թթ բանակցային ձեւաչափի վերականգնման փորձ։ «Ճիշտ է Ադրբեջանը սրան դեմ է, Մինսկի խումբը եւս դեմ արտահայտվեց, սակայն Երեւանը պետք է ունենա իր օրակարգը, եւ համաձայն դրա շարժվի», - վստահ է փորձագետը՝ հավելելով, որ ներգրավելով արցախյան կողմին բանակցային գործընթացում՝ Երեւանը ցանկանում է կիսել հակամարտության կարգավորման պատասխանատվությունը։

«Թեեւ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ կոռեկտ չեն նման մեկնաբանությունները, սակայն ես սա համարում եմ ճիշտ քայլ։ Համարում եմ, որ Արցախին պետք է ներգրավել բանակցային գործընթաց, որպեսզի Ստեփանակերտը ստանա դրա համար որոշակի պատասխանատվության աստիճան», - կարծում է թերթի զրուցակիցը։

Նա մեծ ակնկալիքներ չունի առաջկայում սպասվող բանակցություններից, սակայն հույս ունի, որ կողմերը «հստակ կքաշեն կարմիր գծերը» եւ երկուստեք հասկանալի կդառնա՝ ինչի շուրջ կարող են բանակցել, իսկ ինչի շուրջ՝ ոչ։ «Միայն դրանից հետո հնարավոր կլինի շարունակել բանակցությունները», - նշել է նա՝ հավելելով, որ այս հանդիպմանը կարող է նաեւ որոշվել՝ արդյոք կողմերը հրաժարվում են Մադրիդյան սկզբունքներից, թե շարունակելու են բանակցել այդ փաստաթղթի շուրջ։

Թեպետ հայկական կողմը դրել է այդ սկզբունքների հստակեցման խնդիր, սակայն նրա կարծիքով, այդ փաստաթղթի գրավչության, կենսունակության ու վտանգավորության գրավականը հենց տարընթերցման հնարավորությունն է։ «Փաստաթուղթը հենց այդպիսին է ստեղծվել, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն այնտեղ տեսնի այն, ինչ ցանկանում է։ Սա երես փրկելու փաստաթուղթ է», - ընդգծել է նա։

Նիկոլ Փաշինյանից ակնկալվում է երկու հարցի պատասխան

Ղարաբաղի հարցի շուրջ ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում: Առավոտ»-ն այս հարցով դիմել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին: Նա պատասխանել է, որ առայժմ չի տեսնում որեւէ հիմք` բեկումնային զարգացումների մասին խոսելու համար: Այս պահին, նրա համոզմամբ, ընդամենը մեկ հարցի պատասխանը պետք է տրվի, ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը, որպես նոր բանակցող, մտնում այդ բանակցային գործընթացի մեջ: Այսինքն, ինչպե՞ս է լուծում բանակցային ձեւաչափի հետ կապված ճգնաժամը և ինչպե՞ս է լուծվում բանակցությունների հիմքում ընկած մեթոդաբանության հարցը:

Մասնավորապես, 3 սկզբունքների եւ 6 տարրերի մեկնաբանության հետ կապված հարցադրումներում նա խնդիր է տեսնում:

Նրա խոսքով՝ այսօր բանակցություններում կիրառվող մեթոդաբանությունում այդ հարցը մի կողմ է դրվել «դիտավորյալ եւ փոխադարձ համաձայնությամբ»: Որոշումը եղել է 2004 թվականին, երբ սկսվել է, այսպես կոչված, «Պրահյան գործընթացը»:

Այդ գործընթացի անկյունաքարային մոտեցումը հետեւյալն է. եթե սկսենք բանակցային գործընթացում ամեն ինչ մանրամասնել՝ հանրաքվեն ինչպե՞ս է անցկացվելու, նրա հարցը ինչպե՞ս է ձեւակերպվելու, դրան ի՞նչ է հետեւելու, ո՞վ պիտի քվեարկի, ադրբեջանցիները պիտի՞ վերադառնան բուն Ղարաբաղ, կամ չպիտի վերադառնան, ո՞ւմ զինված ուժերը ե՞րբ եւ ո՞ւր են տեղաշարժվելու, ո՞ր ճանապարհը ե՞րբ է բացվելու եւ ալն, խնդիրը լուծելը դժվար կլինի: Ամենը մանրամասնելը մեծ պայմանագրի մեթոդաբանությունն էր: Հիմա, հրաժարվել են մեծ պայմանագրի մեթոդաբանությունից, ուզում են փորձել սկզբունքները կարճ գրել եւ համաձայնեցնել, հետո անցնել մեծ պայմանագրի համաձայնեցմանը:

«Պետք է ոչ թե բացատրություններ պահանջել, այլ գնալ առաջարկներով, թե կոնկրետ ի՞նչ է պետք փոխել այդ տեքստերում: Կամ էլ՝ պետք է ընդհանրապես հրաժարվել այդ մեթոդաբանությունից, բայց դա արդեն կլինի ռիսկային մոտեցում, քանի որ դա ինչ-որ իմաստով նշանակում է՝ «եկեք բանակցությունները սկսենք զրոյից»: Ուրեմն, ճիշտ կլինի Հայաստանի դիվանագիտությունը կոնկրետ առաջարկներով, ձեւակերպումներով, որտեղ ինչ-որ խնդիր է տեսնում, փորձի փոխել այդ ձեակերպումները»,- կարծիք է հայտնել «Առավոտի» զրուցակիցը:

«Պետք է ոչ թե բացատրություններ պահանջել, այլ գնալ առաջարկներով, թե կոնկրետ ի՞նչ է պետք փոխել այդ տեքստերում: Կամ էլ՝ պետք է ընդհանրապես հրաժարվել այդ մեթոդաբանությունից, բայց դա արդեն կլինի ռիսկային մոտեցում, քանի որ դա ինչ-որ իմաստով նշանակում է՝ «եկեք բանակցությունները սկսենք զրոյից»: Ուրեմն, ճիշտ կլինի Հայաստանի դիվանագիտությունը կոնկրետ առաջարկներով, ձեւակերպումներով, որտեղ ինչ-որ խնդիր է տեսնում, փորձի փոխել այդ ձեակերպումները»,- կարծիք է հայտնել «Առավոտի» զրուցակիցը:

Մեկուկես ամսում՝ 17 խոշոր բացահայտում ոստիկանության կողմից

«Փաստ» թերթի ուսումնասիրություններն ուշագրավ արդյունքներ են ի հայտ բերել ոստիկանության բացահայտումների առումով: Մասնավորաբար, պարզվում է, որ միայն 2019 թ. փետրվարի սկզբից մինչև մարտի 21-ն ընկած ժամանակահատվածը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և լուսաբանվել է յուրացումների և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 17 դեպք: Ըստ թերթի՝ սա աննախադեպ ցուցանիշ է: Ուշագրավ է, որ դրանց մեջ զգալի տեղ են զբաղեցնում ՏԻՄ մարմիններում կամ դպրոցներում չարաշահման դեպքերը:

Սակայն ամենախոշոր բացահայտումներից մեկը, ինչպես նշում է թերթը, վերաբերում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերին», որի տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հափշտակվել է 47 միլիոն դրամի՝ 24 կմ հաղորդալար:

Չարաշահումներ են բացահայտվել Մարմաշեն, Օձուն, Մուսալեռ, Ուշի, Ջիլ, Շամլուղ համայնքների ղեկավարների և այլ պաշտոնատար անձնաց գործողություններում, Գյումրու շախմատի դպրոցում (մոտ 8 մլն դրամ), Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում», Գյումրու քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցում» (23 մլն դրամ), Շիրակի մարզի Ձորաշենի միջնակարգ դպրոցում (16 մլն դրամ) և այլն: Այս ժամանակաընթացքում բացահայտվածների շարքում են նաև ԵՊՀ-ում կատարված ապօրինությունները (27 մլն դրամ):

Շիրակի մարզում դժգոհ են տրանսպորտից


«Ժողովուրդ»-ը գրում է, որ Շիրակի մարզում առաջնային խնդիրների շարքում է տրանսպորտի բացակայությունը: Միջհամայնքային, միջմարզային ու ներմարզային մի շարք երթուղիներ տարիներ շարունակ թափուր են: Օրինակ` Արփի խոշորացված համայնքում միջհամայնքային երթուղին երբեք չի սպասարկվել: Բնակիչները Գյումրի հասնելու համար հաճախ են խնդիրների առաջ կանգնում:

«Արդեն 20 տարի Արփի համայնք որեւէ ավտոբուս չի մտել: Մենք ստիպված ենք կիլոմետրեր քայլել, մինչեւ դուրս գանք գլխավոր ճանապարհահատված, որ մի բան կանգնեցնենք, հասնենք քաղաք»,- ասել է Արփի համայնքի բնակիչը:

Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի վստահեցմամբ` Արփի համայնքում երթուղիների չգործելու պատճառը ոչ շահութաբերությունն է:

«Ներկայումս մեր մարզում միայն Արփի համայնքն է, որ ընդհանրապես չունի տրասնպորտ: Շատ ենք փորձել ապահովել ժամանակավոր տրանսպորտով, ուղեւորավարձը կազմում էր 800-1000 դրամ, 60 կմ ամենավերջին կետի հեռավորությունն էր: Չապահովվեց անգամ վառելիքի ծախսը, դրա համար այդ երթուղին չի շահագործվում»,- ասել է Խաչատուր Խնձրցյանը:

«Ներկայումս մեր մարզում միայն Արփի համայնքն է, որ ընդհանրապես չունի տրասնպորտ: Շատ ենք փորձել ապահովել ժամանակավոր տրանսպորտով, ուղեւորավարձը կազմում էր 800-1000 դրամ, 60 կմ ամենավերջին կետի հեռավորությունն էր: Չապահովվեց անգամ վառելիքի ծախսը, դրա համար այդ երթուղին չի շահագործվում»,- ասել է Խաչատուր Խնձրցյանը:

Արփի, Աշոցք, Սարապատ, Ամասիա համայնքները առաջիններից էին, որ խոշորացման ծրագրի ընթացքում միավորվեցին: Ըստ թերթի՝ բնակչությունը երբ բոյկոտում էր, պատասխանատուները վստահեցնում էին, որ խոշորացման արդյունքում ավելի գլոբալ խնդիրներ հնարավոր կլինի լուծել: Տարիներն են անցել, սակայն Շիրակի հյուսիսում գտնվող համայնքներում գլոբալ բարեփոխումներ այդպես էլ չեն կատարվել:

Հատկապես Արփի խոշորացված համայնքում թիվ մեկ խնդիրը այդպես էլ մնացել է չլուծված: Տրանսպորտի բացակայությունն էլ համայնքներում հանգեցրել է ներքին միգրացիայի աճին: Հատկապես երիտասարդ ընտանիքները հեռանում են գյուղերից՝ հաստատվելով քաղաքային բնակավայրերում: «Ուսանողները թողնին կերտան ու էլ չեն գա: Ուրիշ ելք չկա: Ի՞նչ անեն. հնարավոր չէ այս գյուղերից ամեն օր գնալ Գյումրի ու հետ գալ»,-ասել է Արփի համայնքի բնակիչը: