ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. օրակարգում 11 հարց է (ուղիղ)
2019-03-26 10:11:58

Այսօր գումարվող նիստերի օրակարգում ընդգրկվել են հետեւյալ հարցերը՝

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին», «ՀՀ կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծերը:

ԱԺ քննարկմանն է դրված նաև ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստը: 

ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացրել էին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մարտի 26-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: