ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեկ միլիարդ դոլար՝ Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար
2019-03-26 11:27:07

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը Մեքսիկայի հետ սահմանին 91 կիլոմետրանոց արգելապատի կառուցման համար մեկ միլիարդ դոլարի օգտագործման թույլատրություն է տվել՝ տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Միջոցները օգտագործվելու են հարավային սահմանին ոչ միայն արգելապատի կառուցման, այլև ճանապարհների բարելավման եւ Յումա եւ Էլ Պասո քաղաքների շրջանում լուսավորություն ապահովելու համար:

Փետրվարի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն էր հայտարարել երկրում՝ հարավային սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ստանալու հնարավորության համար:

Տես նաև՝