ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ
2019-03-26 12:10:54

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ՝ տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:

Արմեն Սարգսյանը, որը 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է ՀԲԸՄ ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, հատկապես կարևորել կրթական, մշակութային և հումանիտար այն ձեռնարկները, որոնք նպատակ ունեն սփյուռքահայ երիտասարդ սերնդի մեջ սերմանել հետաքրքրություն ազգային հարուստ ժառանգության և ավանդույթների նկատմամբ:

Ողջունելով կազմակերպության ընդլայնվող ներկայությունն ու գործունեությունը Հայաստանում՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Միության ներգրավվածությունը համահայկական նշանակության խնդիրների լուծման գործում:

Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը և Պերճ Սեդրակյանն անդրադարձել են նաև Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, դրանց զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ՀԲԸՄ-ի առաքելությանը, հայակենտրոն ու հայաստանակենտրոն ծրագրերի իրականացմանը: