ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարչապետը մասնակցել է «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացմանը
2019-03-26 13:22:26

Լրացված 17.19

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Սպայկա» ընկերության կողմից շահագործման հանձնված պանրի գործարանի բացման արարողությանը:

Կապույտ և սպիտակ բորբոսով պանրի արտադրության համար իրականացվել է 15 մլն դոլար ներդրում:

Ձեռնարկությունը, որը հագեցած է գերմանական և հոլանդական նորագույն տեխնոլոգիաներով, գործելու է Նորագավիթում:

Ընկերության պատասխանատուների փոխանցմամբ՝ ստեղծվել է 120 աշխատատեղ: Նպատակ է դրված տարեկան արտադրել 220 տոննա պանիր:

Արտադրանքը սպառվելու է հիմնականում Հայաստանում, ԱՊՀ երկրներում, Մերձավոր Արևելքում: Գործարանը պատրաստվում է տարեկան մթերել 20մլն տոննա որակյալ կաթ, որի միջին գինը լինելու է 190 դրամ:

0:00
0:00