ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երկու նոր նամականիշ՝ նվիրված Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակին
2019-03-26 14:12:43

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախաձեռնությամբ՝ այսօր մարվել է և շրջանառության մեջ դրվել երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային:

Նամականիշերի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:



Նամականիշերի վրա պատկերված է հայ մեծանուն գործարար, բարերար և մարդասեր Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955թթ.)` իր կողմից ձեռք բերված արվեստի գործերի հավաքածուի նմուշների խորապատկերին, որոնք գտնվում են Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյանի թանգարանում:



Նամականիշերից մեկի վրա ներկայացված է Ռենե Լալիքի հեղինակած և 1900 թվականին Գալուստ Գյուլբենկյանի կողմից ձեռք բերված սիրամարգի տեսքով կրծքազարդը՝ պատրաստված ոսկուց, էմալից, օպալից և ադամանդներից: Մյուս նամականիշի վրա Կուտինայի հախճապակյա թասն է (XVIII դ.), որը Գալուստ Գյուլբենկյանը ձեռք է բերել 1922 թվականին:



Նամականիշերի մարման միջոցառման շրջանակներում ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամի վաճառքի մեկնարկի մասին: