ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Էդիրնեն և հայ համայնքը» խորագրով ցուցահանդեսը՝ հրեական սինագոգում
2019-03-26 14:37:46

Թուրքիայի եվրոպական հատվածում՝ Թրակիայի տարածքում, Բուլղարիային և Հունաստանին սահմանակից Էդիրնե (պատմ.՝ Ադրիանապոլիս) քաղաքում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Էդիրնեի երբեմնի հայ համայնքին։

«Էդիրնեն և հայ համայնքը» խորագրով ցուցահանդեսը գործում է Էդիրնեի հրեական Մեծ սինագոգում։

Ցուցահանդեսի համար, որում ներկայացված են լուսանկարներ և բացիկներ, հիմք է ծառայել ծագումով Էդիրնեից հայ Առաքելյան ընտանիքի ժառանգներից ֆրանսաբնակ Ռոյ Առաքելյանի՝ Էդիրնեի հայերին վերաբերող աշխատությունը։

Կազմակերպիչներն ընդգծել են, որ սինագոգում փորձում են ներկայացնել ոչ միայն հրեական այլ նաև Էդիրնեի բազմամշակույթ անցյալում իրենց ուրույն տեղն ունեցած այլ մշակույթների վերաբերյալ տեղեկություններ։ Հատկանշական է, որ ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 28-ը և Հայոց Ցեղասպանության հիշատակման օրն էլ՝ ապրիլի 24-ին, բաց է լինելու այցելուների համար` գրում է ermenihaber.am-ը: