ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյանը կմեկնի Վիեննա
2019-03-26 15:48:52

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-29-ը կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա: Այս մասին տեղեկացանք Էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում հրապարակված ՀՀ վարչապետի որոշումից՝ Ավստրիա կառավարական պատվիրակություն գործուղելու մասին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները՝ հղում անելով Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունը, հայտնում էին, որ ՀՀ վարչպետն ու Արդբեջանի նախագահը մարտի 29-ին կլինեն Վիեննայում: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կազմակերպելու ուղղությամբ: Մինչ հնարավոր հանդիպումը ՀՀ վարչապետը Ստեփանակերտում անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ:

Նիկոլ Փաշինյանը արդյո՞ք Ստեփանակերտում կստանա մանդատ