ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստան- Ֆինլանդիա խաղը՝ այսօր. երկրպագուների սպասելիքները
2019-03-26 17:04:00

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա «Եվրո 2020»-ի Հայաստան- Ֆինլանդիա ընտրական հանդիպումը:

Հայերը, իհարկե, այսօր տան տերերն են, ու, ինչ խոսք, մարզադաշտում հայ երկրպագուների թիվը կգերազանցի ֆինլանդացի ֆուտբոլասերներին: Բայց և այնպես Երևանի փողոցներում ֆինլանդացի երկրպագուներն այսօր շրջել են, ցավոք, նրանց հանդիպել չստացվեց:

«Եվրո 2020»-ի J խմբի Հայաստան-Ֆինլանդիա խաղն է սպասվում: Առաջին տուրից հետո խմբի կեսն ունի 3 միավոր, կեսը՝ միավոր չունի: Հայաստանի դիմաց, թեև դեռ 0 միավոր է, բայց  եթե այսօր մեր հավաքականին հաջողվի հաղթել, էականորեն կբերալավի իր դիրքերը:

Խաղից առաջ հայ երկրպագուները «Ռադիոլուրի» հետ կիսվում են իրենց սպասումներով, անկեղծանում, հավատում, կանխագուշակումներ անում:

«Գնալու ենք մարզադաշտ հաղթելու համար: Ոգևորված ենք մեր հավաքականի նախորդ խաղերից՝ չնայած պարտվել ենք, բայց լավ ենք խաղացել»:

Սպասելիքները մեր հավաքականից մեծ են, երկրպագուների կոչը մեկը՝ միասնական լինել ու հավատալ մեր հավաքականի հաղթանակին:  Երկրպագուների սպասելիքներից գալով ռեյտինգային ցուցակին տեսնում ենք, որ Ֆինլանդիայի հավաքականը 59-րդ տեղում է, Հայաստանը՝ 101-րդում:

Վերադառնալով հավատին՝ երկու օր է այս խաղը երկրի նախագահի ու վարչապետի ուշադրության կենտրոնում է: Նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Ես ֆուտբոլասեր եմ, երկար տարիներ ֆուտբոլ եմ խաղացել, բայց գլուխ գովել չեմ կարող, թե լավ եմ խաղում»: 

11-ամյա փոքրիկ ֆուտբոլասեր Ալբերտ Հովհաննիսյանի համար խաղի հաղթանակը պամանավորված է միայն թիմի լավ մարզավիճակով: Ում կհանդիպեն ֆուտբոլիստները մինչև խաղը, կարևոր չէ, ասում է Ալբերտը: «Կարևորը ֆուտբոլիստները լավ մարզավիճակում լինեն»: 

«Եվրո-2020» -ը տեղի կունենա 12 երկրի 12 քաղաքում՝ հաջորդ տարի հունիսի 12-ից մինչև հուլիսի 12-ը, պայքարը կընթանա 24 հավաքականի կամ եթե անպայման նշելու լինենք 12 թիվը՝ 12X2 հավաքականի միջև:

Իհարկե՝ 24-ի մեջ Հայաստանի հավաքականին տեսնել բոլորս երազում ենք, բայց անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է կոչ արել չվախենալ պարտվելուց՝ դուխով առաջ գնալ, իսկ մնացած ամեն բան հաղթահարել ստեղծագործական մոտեցմամբ:

0:00
0:00