ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՍԴ անդամի ընտրությունը նորից կասկածի տա՞կ
2019-03-26 18:46:10

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո արտահերթ նիստ է հրավիրվելու, որի օրակարգում ԱԺ կանոնակարգում և Սահմանադրական դատարանի մասին օերնքում փոփոխությունների նախագծերն են:

Այս օրենքերի դրույթներից մի քանիսը Սահմանդրությանը հակասող էին  ճանաչվել դեռևս նոյեմբերին,  հանրապետության նախագահի դիմումի հիման վրա: ՍԴ-ն ԱԺ-ին ժամանակ էր տվել մինչև ապրիլի 1-ը՝ հակասությունները շտկելու համար: 

Այդ ընթացքում հանրապետության նախագահը դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրել է փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: 

Հնարավոր է, որ խորհրդարանում հերթական անգամ  տապալվի ՍԴ դատավորի ընտրությունը: Հարցը քննարկվելու է հաջորդ լիագումար նիստերի ընթացքում, բայց հանրապետության նախագահն արդեն թեկնածու առաջադրել է: Արմեն Սարգսյանը  խորհրդարանին առաջարկել է փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը:

 

Խորհրդարանական խմբակցություններն առայժմ չեն շտապում բացահայտել իրենց դիրքորոշումները: Էդմոն Մարությանն, օրինակ, ասում է կկողմնորոշվեն թեկնածուի հետ հանդիպումից հետո: «Թեկնածուն դիմել է խմբակցություններին, նաև մեզ: Կընդունենք, մեր հարցերը կտանք, կկողմնորոշվենք և մեր դիրքորոշումը կհայտնենք»:

 

Էդմոն Մարուքյանը խնդիր չի տեսնում այն հարցում, որ նախագահի քննարկած 3 թեկնածուներից՝  Մարտին Մանուկյան,  Վահե Գրիգորյան և Գոռ Հովհաննիսյան, ընտրությունը կանգ է առել վերջինի վրա:  «Սահմանադրությամբ նախագահի իրավասությունն է և նաև նրա հերթը թեկնածու առաջադրելու: Հաջորդը, եթե չեմ սխալվում կառավարության հերթն է: Կառավարությունը կարող է ներկայացնել նրչան , ու կկամենա: Քաղաքական ենթատեքաս չեմ տեսնում»:

Եթե ոչ քաղաքական ենթատեքստ, ապա գոնե անորոշություն  առաջադրման մեջ տեսնում են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասում է ՝  Վահե Գրիգորյանը չի ընտրվել քվորումի չապահովման պատճառով:  Նախորդ տարվա հոկտեմբերին Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ 

Գործում էր դեռևս 6-րդ գումարման Ազգային ժողովը, Վահե Գրիգորյանը չընտրվեց քվորումի չապահովման պատճառով.  քվեարկությանը մասնակցեց ընդամենը 53 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 կողմ քվե։ Նոր առաջադրումից առաջ քննարկվում էր ՝ արդյոք հանրապետության նախագահը կրկին կառաջարկի  Վահե Գրիգորյանի թեկնածությունը:   Մասնագետների մի մասի կարծիքով. oրենքը նախագահից պահանջում էր  նոր թեկնածու առաջադրել, մասնագետների մյուս  խումբը «նոր թեկնածու» եզրույթն այլ կերպ էր մեկնաբանում: 

Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները կարծում են, որ կրկին Վահե Գրիգորյնաին չառաջադրելով՝ նախագահը պարզապես զգուշավորություն է ցուցաբերել ՝ ավելորդ քննադատությունից խուսափելու համար: Նիկոլայ Բաղդասրայանն էլ կարծում է, որ նախագահը պետք է պնդեր նույն թեկնածությունը:

«Անարդարության զգացում կա մթնոլորտում, որովհետև երբ առաջադրվել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ընդամենը քվորում չլինելու հետևանքով է, որ նա չի անցել: Հետևաբար՝ նախագահի կամքն արտահայտվել է, ԱԺ-ն այդ հարցին չի պատասխանել քվորումի բացակայության պատճառովԱյսինքն՝ հանրապետության նախագահն իրավունք ուներ ևս մեկ անգամ իր թեկնածությունը պնդելու»:

ՍԴ դատավորի թեկնածությունը կքննարկվի հաջորդ լիագումար նիստերի ընթացքում: Մինչ այդ խորհրդարանը կանդրադառնա ԱԺ կանոնակարգի  և Սահմանադրական դատարանի մասին օերնքում փոփոխություններին: Այս օրենքերի դրույթներից մի քանիսը Սահմանդրությանը հակասող էին  ճանաչվել դեռևս նոյեմբերին՝  հանրապետության նախագահի դիմումի հիման վրա:

Վահե Գրիգորյանի թեկնածության տապալումից առաջ հանրապետության նախագահը  դիմել էր Սահմանադրական դատարան ՝ վիճարկելով  թեկնածու առաջադրելու համար նախատեսված  ժամկետների հարցը: Դատարանն ըստ էության բավարարել է նախագահի պահանջը՝ ժամկետները վերանայելու հարց դնելով  Ազգային ժողովի առջև և դրա համար մինչև ապրիլի 1-ը ժամանակ տալով:

 

Սահմանդրությանը հակասող ճանաչված դրույթներ պարունակող օրինագծերը ԱԺ-ն քննարկելու է արտահերթ նիստում:

0:00
0:00