ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացումը` Ստեփանակերտում
2019-03-26 18:57:00

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ


Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացումը եւ խաղերի մի մասը տեղի կունենան Ստեփանակերտում: Այդ մասին այսօր Ստեփանակերտում հայտարարել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Նա կազմակերպչական հարցեր է քննարկել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝  նախագահ Սահակյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ակտիվ կերպով՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվելու է միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Լրագրողներին Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ 7-րդ ամառային խաղերի բացումն Արցախում կազմակերպելու մասին հայտարարվել էր դեռեւս  2015 թվականին:  2019թ.օգոստոսին կայանալիք խաղերի  մի մասը եւս Ստեփանակերտում է անցկացվելու:

«Մասնակիցները Ստեփանակերտ կժամանեն օգոստոսի 5-ին: Օգոստոսի 6-ին տեղի կունենա խաղերի հանդիսավոր բացումը: Արցախում մրցումային երեք օր է լինելու. կանցկացվեն այն խաղերը, որոնց համար նյութատեխնիկական հնարավորություններ կան: Օգոստոսի 8-ից խաղերը տեղափոխվելու են Երեւան:  Համահայկական 7-րդ ամառային  խաղերի փակումը նախատեսված է օգոստոսի 17-ին»,- ասել է Զաքարյանը: