ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարչապետն իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ նախագահին
2019-03-26 20:56:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: 

Վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է.

 «Խորապես ցնցված եմ բարեկամ Իրանին պատուհասած ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու լուրից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին և փոխանցում սփոփանքի ու քաջալերանքի խոսքեր զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Հայաստանը պատրաստ է այս ծանր պահին զորավիգ լինել Իրանի բարեկամ ժողովրդին և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն աղետի հետևանքները հաղթահարելու նպատակով»: 

Իրանի հարավային Ֆարս նահանգում ջրհեղեղի հետեւանքով զոհվել է 19 մարդ, մոտ 100-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ամենաշատը տուժել է Շիրազ քաղաքը: Հորդառատ անձրեւների հետեւանքով ջրհեղեղ է Իրանի 31 նահանգներից 25-ում: Իրանի իշխանությունները նախազգուշացրել են, որ հնարավոր է հեղեղումներ լինեն նաեւ մայրաքաղաք Թեհրանում, ինչպես նաեւ Խուզեստան նահանգում: Ջրհեղեղից տուժել է շուրջ 60 հազար մարդ։