ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստան-Ֆինլանդիա 0:2
2019-03-26 23:17:04

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Ֆինլանդիայի ընտրանուն: Ֆինլանդիայի հետ հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում: Երկու թիմերն էլ ունեին գոլային մի քանի պահեր: Հաշիվը բացվեց 14-րդ րոպեին. եզրից կատարած փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Ֆրեդրիկ Յենսենը:

78-րդ րոպեին աչքի ընկավ Պյուրու Սոյիրին: Այս խաղում Հայաստանի ընտրանին պարտվեց 0:2 հաշվով:

Սա մեր հավաքականի համար ընտրական փուլի երկրորդ հանդիպումն էր: Առաջին տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի ֆուտբոլիստները պարտվել էին Բոսնիա և Հերցեգովինային՝ 1:2 հաշվով: Ֆինները առաջին տուրում նույնպես պարտվել էին՝ 0:2 հաշվով զիջելով Իտալիային:

Հայաստանի հավաքականի Եվրո-2020-ի երրորդ խաղը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երևանում ընդունելով Լիխտենշտեյնին:

ֆուտբոլային խաղին մարզադաշտից հետևել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։