ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-27 10:13:05

 

  • «Առավոտ». Ալիեւի գիծը պարզ է, Փաշինյանը պետք է արագ կողմնորոշվի ու ճիշտ խաղա
  • «Ժամանակ». Փաշինյան-Ալիև ֆորմատի ստվերում. հայ-վրացական խորքային մանևր
  • «Փաստ». «Պետությունը պետք է մշակի հայեցակարգ, թե յուրաքանչյուր ոլորտում ինչպիսի միասնական պետական քաղաքականություն պետք է իրականացվի»
  • «Ժողովուրդ». ՀԷԿ-երի նկատմամբ քաղաքականությունը խստացվել է
  • «Հայկական ժամանակ». Ես պայքարում եմ իմ անունի համար

Ալիեւի գիծը պարզ է, Փաշինյանը պետք է արագ կողմնորոշվի ու ճիշտ խաղա

«Առավոտ»-ն այս վերնագրով հրապարակմամբ անդրադարձել է Ավստրիայի մայրաքաղաքում մարտի 29-ին սպասվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը:

Թերթը ներկայացրել է այն հայտարարությունները, որոնք Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպումից շաբաթներ առաջ արել են կողմերը: Ադրբեջանի նախագահը մի քանի շաբաթվա ընթացքում, ինչպես թերթն է նշում, նախանձելի հաճախականությամբ խոսել է ղարաբաղյան բանակցային ձեւաչափի փոփոխության անընդունելիության ու անհնարինության մասին: Պաշտոնական Բաքուն շարունակում է իր գծի պաշտպանությունը. այն է՝ հակամարտության կարգավորման բանակցությունների «ձեւաչափը չի կարող փոխվել», «ստատուս քվոն անընդունելի է, պետք է փոխվի», իսկ Ադրբեջանը «շարունակում է զինվել», «ադրբեջանական բանակը դառնում է ավելի հզոր» եւ այլն:

Իսկ ի՞նչ է ասում հայկական կողմը: Անցյալ շաբաթ ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առաջիկայում սպասվող հանդիպմանը ոչ թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բուն բանակցություններ են ընթանալու, այլ ձգտելու ենք բոլորի համար ընդունելի մեկնաբանություններ մշակել կարգավորման գործընթացում առկա սկզբունքների ու տարրերի վերաբերյալ:

«Բոլորի համար ընդունելի մոտեցումների մշակումը կարող է տեւել բավական երկար ժամանակ, եւ դա էլ երաշխիք չէ, որ Բաքուն ապագայում մշակված մոտեցումները կմեկնաբանի այնպես, ինչպես հայկական կողմն է պատկերացնում: Հայկական կողմին առաջիկայում բավական աշխատանք է սպասում ոչ միայն Ադրբեջանի հետ առաջիկա բանակցություններում մոտեցումների մշակման հարցում, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետությունների եւ միջազգային հանրության հետ:

Ալիեւը այժմյան իրադրությունը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների վերջին հայտարարությունը հաղթանակ ներկայացնելով, կփորձի առաջիկա բանակցություններում հանդես գալ, այսպես ասած՝ թելադրողի եւ ամուր դիրքեր ունեցողի պահվածքով: Դա չպետք է թույլ տալ», - գրում է թերթը:

Փաշինյան-Ալիև ֆորմատի ստվերում. հայ-վրացական խորքային մանևր

Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկությունը «Ժամանակ»-ի դիտարկմամբ որոշակիորեն ստվերեց հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումը, որ մարտի 24-ին ոչ ֆորմալ շփման միջավայրում տեղի էր ունեցել Հայաստանում՝ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:

«Մանրամասներ, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Բախտաձեն, չկան, սակայն հատկանշական է այն, որ հանդիպման մասին տեղեկություն Հայաստանի վարչապետը փոխանցել է նաև զինված ուժերի հրամկազմի հետ փակ հանդիպմանը, ինչը վկայում է, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման թեմաների շարքում եղել են լրջագույն հարցեր: Իր հերթին հատկանշական է, որ Հայաստանից հեռանալուց հետո, Վրաստանի վարչապետը Թբիլիսիում հանդիպել է այնտեղ ժամանած ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին, որը մասնակցում է Վրաստանում տեղի ունեցող ՆԱՏՕ զորավարժությանը: Հնարավոր է իհարկե դիտարկել մի շարք այլ նուրբ շերտեր, կապված Փաշինյան-Բախտաձե հանդիպման հետ, սակայն, թերևս, առիթներ կլինեն առաջիկայում անդրադառնալ հայ-վրացական հարաբերության առանձին ասպեկտների՝ հաշվի առնելով այն, որ աշխարհաքաղաքական միտումները այդ երկկողմ հարաբերությունը փոխադարձաբար դարձնելու են առավել կարևոր, միաժամանակ առավել նշանակալի են դարձնելու ռեգիոնալ և միջազգային հարաբերությունների համատեքստում»,- գրում է թերթը:

«Մանրամասներ, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Բախտաձեն, չկան, սակայն հատկանշական է այն, որ հանդիպման մասին տեղեկություն Հայաստանի վարչապետը փոխանցել է նաև զինված ուժերի հրամկազմի հետ փակ հանդիպմանը, ինչը վկայում է, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման թեմաների շարքում եղել են լրջագույն հարցեր: Իր հերթին հատկանշական է, որ Հայաստանից հեռանալուց հետո, Վրաստանի վարչապետը Թբիլիսիում հանդիպել է այնտեղ ժամանած ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին, որը մասնակցում է Վրաստանում տեղի ունեցող ՆԱՏՕ զորավարժությանը: Հնարավոր է իհարկե դիտարկել մի շարք այլ նուրբ շերտեր, կապված Փաշինյան-Բախտաձե հանդիպման հետ, սակայն, թերևս, առիթներ կլինեն առաջիկայում անդրադառնալ հայ-վրացական հարաբերության առանձին ասպեկտների՝ հաշվի առնելով այն, որ աշխարհաքաղաքական միտումները այդ երկկողմ հարաբերությունը փոխադարձաբար դարձնելու են առավել կարևոր, միաժամանակ առավել նշանակալի են դարձնելու ռեգիոնալ և միջազգային հարաբերությունների համատեքստում»,- գրում է թերթը:

ՀԷԿ-երի նկատմամբ քաղաքականությունը խստացվել է

Հայաստանում փոքր ՀԷԿ-երը հայտնվել են ֆինանսապես ծանր վիճակում: Դրանց մեծ մասը փակման եզրին է. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգել է վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի նախագահ Ռոման Մելիքյանը:

Նա նշել է, թե ՀԷԿ-երը չեն կարողանում պլանավորածի չափով էլէներգիա արտադրել եւ ընկնում են ֆինանսական ծանր կացության մեջ: Իսկ չեն կարող, քանի որ ջրերի ոլորտում վատ կառավարում է իրականացվում. ՀԷԿ-երը չեն ստանում օրենքով նախա- տեսված հասանելիք ջրաքանակը եւ, բնականաբար, չեն կարողանում արտադրել անհրաժեշտ էլեկտրաէ- ներգիան:

«Եթե քաղաքականությունը չփոխվի, եւ որոշակի խթանիչ մեխանիզմներ չկիրառվեն, ապա մենք լուրջ վտանգների առջեւ կկանգնենք»,- ասել է նա: Թերթը նկատում է, որ փոքր ՀԷԿ-երից շատերը, նախկին իշխանությունների թույլտվությամբ, կառուցվել են սխալ վայրերում, հաճախ խախտումներով, եւ որոշ ժամանակ անց, բնականաբար, նման խնդիր պետք է ծագեր:

«Փաստ». «Պետությունը պետք է մշակի հայեցակարգ, թե յուրաքանչյուր ոլորտում ինչպիսի միասնական պետական քաղաքականություն պետք է իրականացվի»

Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց էր բարձրացրել մարզադպրոցների մասին, որոնց մի մասը գտնվում է ԿԳ նախարարության համակարգում, մի մասը՝ սպորտի նախարարության, մյուս մասն էլ՝ համայնքապետարանների կամ էլ մարզական միությունների ենթակայության տակ՝ նշելով, որ դա լրացուցիչ խնդիրներ է ստեղծում ոլորտում հարցեր լուծելիս:

Ըստ «Փաստ» թերթի խնդիրը վերաբերում է նաև հանրակրթական դպրոցներին, որոնք գտնվում են ոչ թե ԿԳ նախարարության, այլ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ:

Կառավարման հարցերի փորձագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ նման խնդիրները և հարցերը բարձրանում են միասնական ռազմավարության և ոլորտային միասնական քաղաքականության բացակայության հետևանքով.

«Օրինակ, նույն խնդիրը կա երաժշտական դպրոցների հետ: Դրանք ժամանակին կրթության, նաև մշակույթի նախարարության ենթակայության տակ էին և վերցվեցին ու տրվեցին համայնքներին՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակով: Դպրոցների հետ տեղի ունեցավ հետևյալը. դրանք վերածվեցին ինչ-որ արվեստի կենտրոնների, արվեստի խմբակների: Աղճատվեց և տարրալուծվեց այն միասնական պետական, տվյալ դեպքում՝ մշակութային և կրթական քաղաքականությունը, որի շրջանակներում երաժշտական դպրոցը, որպես կրթական մշակութային հաստատություն, պետք է գործի: Նույնը վերաբերում է մարզադպրոցներին: Երբ չկա միասնական ռազմավարություն, ոլորտային միասնական քաղաքականություն, երբ չկա ոլորտային հայեցակարգ, կոնցեպցիա, թե այդ ոլորտն ինչպես պետք է կարգավորվի, սրա հետևանքով առաջ են գալիս նման կառավարչական խնդիրներ»,-նշում է փորձագետը:

«Օրինակ, նույն խնդիրը կա երաժշտական դպրոցների հետ: Դրանք ժամանակին կրթության, նաև մշակույթի նախարարության ենթակայության տակ էին և վերցվեցին ու տրվեցին համայնքներին՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակով: Դպրոցների հետ տեղի ունեցավ հետևյալը. դրանք վերածվեցին ինչ-որ արվեստի կենտրոնների, արվեստի խմբակների: Աղճատվեց և տարրալուծվեց այն միասնական պետական, տվյալ դեպքում՝ մշակութային և կրթական քաղաքականությունը, որի շրջանակներում երաժշտական դպրոցը, որպես կրթական մշակութային հաստատություն, պետք է գործի:

Նույնը վերաբերում է մարզադպրոցներին: Երբ չկա միասնական ռազմավարություն, ոլորտային միասնական քաղաքականություն, երբ չկա ոլորտային հայեցակարգ, կոնցեպցիա, թե այդ ոլորտն ինչպես պետք է կարգավորվի, սրա հետևանքով առաջ են գալիս նման կառավարչական խնդիրներ»,-նշում է փորձագետը:

Նրա համոզմամբ պետական ոլորտային միասնական քաղաքականությունը պետք է մշակեն հենց նախարարությունները:

Իսկ ենթակառուցվածքների՝ դպրոցների շենքերի պահպանումը պետք է վերապահվի տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համայնքապետարաններին, քանի որ նախարարությունը չի կարող հսկել ամեն մի մարզի դպրոցի վիճակը, քանի որ դա բավական ժամանակատար և ծախսատար խնդիր է:

Ես պայքարում եմ իմ անունի համար

«Ես չգիտեմ՝ մարզպետը որպես մեր քաղաքացի մտե՞լ է իմ խանութ, թե՝ չէ, բայց գիտեմ, որ նման դեպք չի պատահել՝ ՀԴՄ տպել-չտպելու հետ կապված իր հետ, բնական է, եւ տպում ենք, եւ չենք տպում, բայց նման միջադեպ հաստատ չի պատահել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասել է Վանաձորում գործող «Վիտամին» խանութի տնօրեն Արամայիս Ղազարյանը, մեկնաբանելով «Հրապարակ»-ի այն հոդվածը, թե իրենց խանութում մարզպետին ՀԴՄ չեն տվել, ինքն էլ բարկացած նշել է, թե «Մարզպետ ջան, համաձայն եմ՝ խախտում ենք արել, բայց որ մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր»:

«Ես պատրաստ եմ կնոջս ատամներն էլ նկարել տամ, իմ ատամներն էլ նկարեմ, տարեք տպեք, թող ժողովուրդը իմանա, սա աբսուրդ է, կամ իմ վրա են աշխատում, կամ էդ մարդու… ոնց կարող է 1 մլն դրամի ատամ սարքեմ, կնոջս ատամները իր բնական ատամներն են, որոնք լրիվ առողջ են…»,-ասել է տնօրենը՝ նշելով, որ իր համար վիրավորական է ոչ թե գրված նյութը, այլ, որ փորձում են իրեն «գործ տվող» անվանել. «Ես իմ անունի համար եմ պայքարում, ոչ թե մարզպետի, ես ճշտի համար եմ պայքարում»: