ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ
2019-03-27 10:54:58

Ազգային ժողովում ՀՀ վարչապետը ներկայացնում է ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ զեկույցը փետրվարին են պատրաստել, բայց դրան հաջորդել են մի շարք իրադարձություններ, ուստի ամփոփել են առաջին եռամսյակի արդյունքները ու հաշվարկել՝ 2019-ի պետբյուջեի եկամտային մասը կգերակատարվի 40 մլրդ դրամով. սա մոտավորապես 90 մլն դոլար է: Ըստ վարչապետի, բյուջեի եկամուտները կլինեն այդքանով ավելի, քան բյուջեով նախատեսված էր: «Սա վերջին 9 տարիների համար աննախադեպ իրավիճակ է», -ասել է վարչապետը:

ԱԺ օրակարգային հարցերից է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: