ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ծիրանենին ծաղկում է. այս տարի էժան ծիրան կունենա՞նք
2019-03-27 12:15:57

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Դեռ ծառերն ամբողջությամբ չծաղկած համայնքների ղեկավարների մի մասն ասում է, որ վերջին օրերի տեղումների պատճառով ծիրանն այս տարի թանկ կլինի։ Մինչ գյուղապետերը ծիրանի ծավալների նվազում են կանխատեսում, ոլորտի փորձագետները նրանց մտահոգությունները չափազանցված են համարում։

Արարատի մարզի մի քանի համայնքներում ծիրանենին արդեն ծաղկել է: Մարզի Արմաշ գյուղի ղեկավար Հակոբ Զեյնալյանը փաստում է՝ ծիրանենին ծաղկել է, ցրտահարության վտանգ չկա, սակայն ծիրանի բերքի հետ կապված մտահոգություններ ու ռիսկեր տեսնում է:

Խաղողի այգիներին վտանգ այս պահին չի սպառնում՝ ասում է Զեյնալյանը: Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը կարծում է, որ այս պահին բերքը վտանգված չի:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը կարծում է, որ այս պահին բերքին որևէ վտանգ չի սպառնում: Անձրևների պարագայում փոշոտումը կդանդաղի, սակայն բերքի ծավալների վրա այն էական ազդեցություն այս պահին չի ունենա:

Տնտեսության ամենառիսկային այս ոլորտում մեկնարկել է ապահովագրության պիլոտային ծրագիրը: Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն կա, ընտրված մարզեր նույնպես կան՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն, Վայոց ձոր, Տավուշ: Սկզբնական փուլում կապահովագրեն կարկուտից, հրդեհից ու գարնանային ցրտահարությունից: Բերբերյանը կարծում է, որ մինչեւ ծրագրի ներդրումը պետք էր գոնե չորս ոլորտներում խնդիրները լուծել.

«Առաջինը պետք ունենանք լուրջ, կայացած բույսերի պաշտպանության համակարգ, հակակարկտային կայաններ, անասնաբուժական ծառայություններ, կայացած ոռոգման համակարգ»:

Ըստ պիլոտային ծրագրի, 2023-ին արդեն գյուղապահովագրությունը ավելի շատ ծածկույթ կունենա ու ՀՀ բոլոր մարզերը կընդգրկի:

0:00
0:00