ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան
2019-03-27 13:00:28

Այս տարի Հայաստանի բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 միլիարդ դրամով: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին տարիների համար նախատեսվածից ավելի գումարի հավաքումը աննախադեպ երևույթ է: Վարչապետի խոսքով` հավելյալ եկամուտների շնորհիվ հուլիսի 1-ից 10%-ով կբարձրանա զինծառայողների աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ նույն չափով հանրակրթական դպրոցների 38 հազար ուսուցիչների աշխատավարձերը:

«Լրացուցիչ եկամուտները ստվերի դեմ վարած քաղաքականության արդյունքն են: Այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում, այլ վերլուծության, երկխոսության մեթոդով է արվում: Մյուս գործոնը քաղաքացիների ու կառավարության համագործակցությունն է: Փաշինյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիները արձագանքում են կառավարության կոչերին ու մասնակցում են ստվերային տնտեսության դեմ պայքարին՝ որևէ գնում անելիս ՀԴՄ կտրոն պահանջելով»,- հավելել է Կառավարության ղեկավարը: