ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է ամռանը լքի «Արսենալ»-ը
2019-03-27 15:02:56

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է ամռանը լքի ակումբը` գրում է sport-express-ը: Կայքը՝ որպես տեղեկատվության աղբյուր նշելով Daily Mirror-ը, նշում է, որ լոնդոնցիները ցանկանում են բեռնաթափել աշխատավարձի ցուցակը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ 30-ամյա կիսապաշտպանը շաբաթական 180 000 ֆունտ ստերլինգ է աշխատում։

«Արսենալ»-ի մարզիչ Ունաի Էմերին ծրագրում է կազմն ուժեղացնել Չեմպիոնների լիգայում հանդես գալու համար։ Ակումբի ֆինանսների մեծ մասը գնում է ֆուտբոլիստների աշխատավարձի վրա։ Մխիթարյանի հետ թիմը կարող է լքել նաև կիսապաշտպան Մեսութ Էզիլը, որը շաբաթական 350 000 ֆունտ ստերլինգ է ստանում։