ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Եվրատեսիլ-2019»-ը կարող է չեղարկվել
2019-03-27 13:30:59

լրացված 19․04-ին

Լիանա Եղիազարյան
Ռադիոլուր

0:00
0:00

հատված Ռադիոլուրի հիմնական թողարկումից

Իսրայելում «Եվրատեսիլ-2019» երաժշտական մրցույթի անցկացումը սպառնալիքի տակ է և կարող է չեղարկվել անվտագության խնդիրների պատճառով:

Մտահոգություններ կան կապված Իսրայելի և Պաղեստինի միջև սրված հակամարտության և վերջերս իրականացված հրթիռակոծման հետ։ Երկուշաբթի պաղեստինցի ահաբեկիչները հրթիռակոծել են Իսրայելի գյուղական բնակավայրեից մեկը, ինչի հետևանքով տուժել է յոթ մարդ, որոնց թվում կան երեխաներ:

Եվրոպական հեռարձակման միության (ԵՀՄ) պաշտոնական ներկայացուցիչները հետևում են իրավիճակի զարգացմանը, բայց դեռ չունեն գործողությունների հստակ ծրագիր արտակարգ իրավիճակի դեպքում։

Կազմակերպիչները աշխատում են միջազգային մրցույթն անվտանգ ու ապահով անցկացնելու համար, սակայն չկան երաշխիքներ, որ Պաղեստինի հրթիռները չեն հայտնվի մրցույթի անցկացման վայրում:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին նաև մասնակցում է Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանը ՝«Walking out» երգով: