ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վաչագան Ղազարյանը կրկին կկալանավորվի
2018-11-15 16:35:02

Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի ՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու որոշմանը: «Արմենպրես»-ի հարցման ի պատասխան այս մասին նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Վաչագան Ղազարյանը կրկին կկալանավորվի:

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության անդամ, Ազգային անվտանգության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը

զբաղեցրած Վաչագան Ղազարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 1 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց:

Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հունիսի 28-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Ղազարյանը կալանավորվել էր:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՎաչագանՂազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդմասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման համար, որնա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրածհայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասինհայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է: