ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նպաստավոր պայմաններ ներդրումների համար․ ինչն է խանգարում
2019-03-27 17:00:18

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Հայաստանում առկա է, կառավարության հետ առնվազն քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2,7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալով»,- նախորդ շաբաթ լրագրողների հետ հանդիպումն այս ցուցանիշով սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր ներդրումային միջավայրի խոչընդոտներից է խոսել:  Նա հայտարարել է, որ նախկինում Հայաստանում ոլորտներ են եղել, որտեղ ներդրում կատարելն ուղղակի անհնար է եղել: Մատնանշել է գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության ոլորտները:

Ութ հիմնական խոչընդոտ, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ այժմ խանգարում են ներդրումներին: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկումն է: Նրա խոսքով, եթե խոչընդոտները չվերացվեն, ապա ներդիրումների մասին պարզապես պետք չէ խոսել։

Հայաստանում պաշտպանված չէ նաև մտավոր ու արդյունաբերական իրավունքը, ընկերությունները կարող են մի տառ փոխելով բրենդ փոխել: Օտարերկրյա ներդրողները պետք է արտոնություններից օգտվեն, սակայն, պարզվել է, որ դրանք էլ մի խումբ ներդրողների են հասանելի միայն: Մակարյանի խոսքով, ներդումների ու ներդրողների համար փակ ոլորտներ են եղել։

Պետական մարմինների հետ կնքված համաձայնագրային պարտավորությունները նույնպես չեն կատարվել: Արբրիտարժային համակարգով ներդրողները չեն կարողացել պաշտպանել իրենց իրավունքները: Այժմ էլ Մակարյանի պնդմամբ, ներդրողնի խումբ կա, որն ուզում էր վարչապետի հետ հանդիպել, սակայն, կառավարության ղեկավարի ժամանակացույցի պատճառով չեն կարողացել հանդիպել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր մամուլիս ասուլիսը սկսեց ներդրումների մասին տեղեկատվությամբ. «Այս պահի դրությամբ Հայաստանում առկա է, կառավարության հետ առնվազն քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2,7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալով: Այդ ծրագրերից 42-ը՝ 774 մլն ԱՄՆ դոլարի ծավալով, ըստ էության, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, մյուսները գտնվում են ակտիվ քննարկման փուլում: Սա նշանակում է, որ երկրում նաև որոշակի ներդրումային հետաքրքրությունների աճ ունենք»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ թվերը նշանակում են, որ ներդրողները հետաքրքրված են  Հայաստանով: Տնտեսագետները պնդում են՝ ներդրողներին մենաշնորհներն են խանգարում:  Ներդրումների հետ կապված այլ խնդիրներ նկատել է ԳՀՄ նախագահը Գագիկ Մակարյանը․«Հայաստանից ցույց է տրվում հատկապես պղնձի ոլորտում արտահանում դեպի Բուլղարիա, սակայն այս երկում դրանք զրո  են ցույց տալիս»: 

Փորձագետները պնդում են՝  ներդրումային միջավայրը բարելավելու համար ժամանակ է պետք:

0:00
0:00