ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արևմտահայերէն լուրեր, Մարտ 27-ի եթերը
2019-03-27 14:00:29

Այսօրուան լուրերուն մէջ կը լսէք.

- Փաշինեան- Ալիև պաշտօնական առաջին հանդիպումը Վիեննայի մէջ:

- ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Գերմանիոյ խորհրդարանը կը քննարկէ Ապրիլ 4-ին:

-Թատրոնի միջազգային օրուան առթիւ այսօր Արտաւազդ մրցանակաբաշխութիւնը և այլ միջոցառումներ:

0:00
0:00



Այսօր Թատրոնի միջազգային օրն է :Այն հիմնադրուած է 1961 թուականին, Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) կողմէ: Աւանդաբար օրը կը նշուի «Թատրոնը՝ որպէս փոխըմբռնման եւ ժողովուրդներու միջեւ խաղաղութեան ամրապնդման միջոց» նշանաբանի ներքոյ: Թատրոնի միջազգային օրուան առիթով առաջին համաշխարհային ուղերձը 1962 թուականին գրած է ֆրանսացի գրող եւ նկարիչ Ժան Կոկտոն (1889-1963):

Այս առթիւ  Պարոնեանի երաԺշտական կամերային թատրոնի դահլիճին մէջ այսօր տեղի կ՛ունենայ ամենամեա «Արտաւազդ» մրցանակաբաշխութիւնը:

Ինչպէս նաև Հալէպի Ադամեան թատերախումբի Երևանաբնակ  անդամները պիտի  ներկայացնեն թատերական պատկերներ  այսօր –ժամը 19.00 ին,  Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Հայաստանի դահլիճին մէջ: