ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հաջողվել է ապահովել 40 միլիարդ դրամի լրացուցիչ մուտքեր պետբյուջե․ վարչապետ
2019-03-27 18:02:58

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

 

Այսօր առավոտից կառավարությունը ամբողջ կազմով գտնվում է Աժ-ում, մինչդեռ գիտենք, որ պատգամավորների եւ գործադիրի միջեւ հարցուպատասխանը չորեքշաբթի օրերին տեղի է ունենում օրվա ավարտին: Որեւէ արտառոց զարգացումներ չկան, պարզապես կառավարության անդամները օրենսդիր մարմնին ներկայացնում են 2018 -ի կառավարության ծրագրի կատարողականը:  Կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բազմաթիվ թվեր, ոլորտներ եւ աճերի տարբեր արձանագրումներ կան փաստաթղթում: Դրանցից մեկով նշվում է. 2018 թվականի մի քանի ամսվա ընթացքում շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 78 տոկոս՝ նախկին 95 տոկոսի փոխարեն:

 

Բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս՝ նախկին 57 տոկոսի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս՝ նախկին 43 տոկոսի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս, նախկին 51 տոկոսի փոխարեն:Փաստաթուղթը պատգամավորների գնահատմամբ ծրագրային է: 46 պատգամավոր է ցանկացել այսօր հարց ուղղել վարչապետին:


Երկրում սեփականության վերաբաշխման որևէ գործընթաց տեղի չի ունեցել

 

Հնի եւ նորի համեմատության յուրօրինակ ձեռնարկի վերածվեց կառավարության 2018-ի ծրագրերի հաշվետվությունը Աժ-ում: Անցյալ տարվա կեսից երկրի կառավարումը ստանձնած նոր թիմին հաջողվել է ապահովել 40 միլիարդ դրամի լրացուցիչ մուտքեր պետբյուջե: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ սա վերջին 9 տարիների համար աննախադեպ ցուցանիշ է: 90 միլիոն դոլարին համարժեք նոր մուտքերը չեն հաշվարկվել 2019-ի բյուջեում, բայց ծախսն ամեն դեպքում արդեն պլանավորվել է: Մի քանի ուղղությունը վարչապետն արդեն ներկայացրեց.

 

«Այս գումարների ծախսման արդյունքում քաղաքացիներն իրենց կյանքում կզգան շատ կոնկրետ փոփոխություններ: Նպատակադրված ենք հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈՒ զինծառայողների աշխատավարձերը, իսկ 2019թ-ի սեպտեմբերից նույն չափով բարձրացնել հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը, մոտ 38 000 ուսուցչի մասին է խոսքը»:

Այս ամենը հնարավոր դարձավ ստվերի դեմ պայքարի եւ ՊԵԿ-ի վարած քաղաքականության շնորհիվ: Վարչապետը խոստովանում է՝ ռեպրեսիվ մեթոդների փոխարեն կիրառվում է վերլուծական, բանակցային եւ երկխոսության մեթոդները: Միգուցե նաեւ այս ամենն էր նոր իշխանություններից դժգոհելու պատճառը միջազգային հարթակներում: Համենայնդեպս՝ նման դեպքերի մասին վարչապետը տեղյակ է:

 

«Սկսած 2018 թվականի մայիսից նախկին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները թաշկինակներն առած առավոտից իրիկուն լացեր էին դնում ԵԽԽՎ միջանցներում, որ վայ, մեզ այստեղ հետապնդում են, հալածում են, չգիտեմ ինչ են անում»:

 

Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանում էին մարտի կեսին: Երկու օր առաջ նրանք հրապարակել են հաղորդագրությունը կատարած այցի վերաբերյալ:  Բացասական երանգներ փաստաթղթում չկան: Քննադատությունից չնեղանալու կոչեր նոր իշխանությանն ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա, ի դեպ, ընգծեց՝ վարչապետի ելույթն այս անգամ ծրագրային էր։

Բաճկոնների արտադրության գործարան կբացվի

Մինչ նիստերի դահլիճում տեղի էր ունենում կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը, ԱԺ սրահներից մեկում խորհրդարանական մյուս ընդդիմության՝ «Լուսավոր Հայաստան»-ի անդամները ներկայացնում էին կառավարության կառուցվածքի փոփոխության իրենց պատկերացումները: Կառավարության առաջարկած տարբերակը  քննարկման է ներկայացվելու հաջորդ լիագումար նիստի ժամանակ, բայց այսօր արդեն Էդմոն Մարուքյանը շտապեց հայտարարել՝ գործող կառավարության նախաձեռնած փոփոխությունները էական չեն:


Դեռ չփոփոխված ձեւաչափով կառավարությանն ամեն դեպքում հաջողվել է լուծել մի շարք խնդիրներ: Օրինակ՝ վերջին ամիսներին 65 000 ավելի ՀԴՄ կտորն է տպվել, նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ: Սա, ըստ վարչապետի, կառավարության եւ քաղաքացիների միջեւ եղած համագործակցության լավագույն ցուցանիշն է: Մյուս տվյալներով՝ այս պահի դրությամբ կառավարության հետ քննարկումների փուլում է հարյուրի մոտ (89) ներդրումային ծրագիր՝ 3 միլիարդ դոլարից ավելի ընդհանուր արժողությամբ։

Զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան

Դրանց մոտ կեսը (49-ը) գնահատվել են իրատեսական եւ գտնվում են իրագործման այս կամ այն փուլում։ Վարչապետի խոսքում կան նաեւ բազմաթիվ այլ ոլորտներում դրական տեղաշարժեր: Առհասարակ՝ գործադիրի ծրագրի հիմքում  է աշխատող եւ բարձր աշխատավարձ ստացող անհատի գաղափարը, այլ ձեւակերպումով՝ «երջանիկ քաղաքացին»: Վարչապետը հավաստիացրեց՝ հետաքրքիր ծրագրերի եւ գաղափարների համար փողի խնդիր երկիրը չունի:   

 

0:00
0:00