ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երեւանում բացվեց «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը
2019-03-27 21:16:50

Այսօր Երեւանում տեղի ունեցավ «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։

Նորաբաց «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը լինելու է ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային կենտրոն: Այս մասին կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:

«Կարծում եմ յուրաքանչյուր պետության առաջխաղացման գրավականը նրա մարդկային, մտավոր ռեսուրսն է, և մենք փորձելու ենք այդ մտավոր ռեսուրսը տարբեր ձևաչափերով համախմբել և այն օգտագործել՝ հանուն պետության զարգացման: Այնպես չէ, որ այդ ռեսուրսը չկա, այն կա, սակայն մենք փորձելու ենք շարունակական կերպով բացահայտել նորերին»,- նշել է Մովսիսյանը:


«Օրբելի» կենտրոնը, որը Հայաստանի վարչապետի աշխատակազմի «Հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության կենտրոն» պետական հասարակական կազմակերպության նախագիծն է, անցկացնում է հետազոտություններ եւ վերլուծություններ՝ կապված շրջանների, տնտեսության ոլորտների, անվտանգության, ներքին եւ արտաքին քաղաքականության, ենթակառուցվածքների, լրատվամիջոցների եւ այլ ոլորտների հետ։

«Օրբելի» կենտրոնի կայքում փորձագետները հրապարակում են իրենց հետազոտական եւ վերլուծական աշխատանքները։

Միջոցառման շրջանակներում ներկայացվե
լ են «Օրբելի» կենտրոնի պաշտոնական կայքը, կատարված աշխատանքները, զարգացման հեռանկարները եւ նախատեսված ծրագրերը։ 
Բացմանը մասնակցում են նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։