ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
2019-ը թումանյանական եւ կոմիտասյան է լինելու
2018-11-15 17:27:02

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»


Հայ մշակութային տիրույթում մոտեցող 2019-ը կոմիտասյան է ու թումանյանական:

Երկու Մեծերի 150-ամյա հոբելյաններին նվիրված  միջոցառումներն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու գործում ոլորտի գիտակների, վաստակաշատ արվեստագետների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների խորհուրդները ոչ միայն օգտակար են, այլև անհրաժեշտ:

Այդ նպատակով ստեղծվել է Հովհաննես Թումանյանի ու Կոմիտասի 150-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող երկու հանձնաժողով:

Ինչպիսի՞ն պետք է լինեն Մեծ հային նվիրված հոբելյանական միջոցառումների շեշտադրումները, «Կոմիտաս 150» հոբելյանական հնաձնաժողովի անդաներից մի քանիսի հետ զրույցում փորձել է պարզել Ռադիոլուրը:

2019-ին նշելու ենք երկու մեծերի՝ Կոմիտասի ու Թումանյանի ծննդյան 150-րդ հոբելյանները: Հոբելյանական միջոցառումների պետական ծրագիրն արդեն նախապատրաստական փուլում է:

Կոմիտասին իր ամբողջ խուրությամբ ներկայացնելու առումով ինչ շեշտադրումներ պիտի կրեն նրան նվիրված հոբելյանական միջոցառումները:

«
Կոմիտաս 150» հոբելյանական հանձնաժողովի անդամ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Մհեր Նավոյանի բնորոշմամբ՝ որևէ նոր բան  հնարելու անհրաժեշտություն չկապարզապես պետք է ներկայացնել Կոմիտասին իր բոլոր դրսևորումներով:

Կոմիտասյան գոհարներն ամենաբարձր մակարդակով տասնամյակներ շարունակ աշխարհի ամենահեղինակավոր բեմերից հնչեցրած Ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանն ասում է. «Ցավոք Կոմիտասն առ այսօր ընկալվում է որպես Ցեղասպանության զոհ ու խորհրդանիշ, բայց նա նախ և առաջ  համաշխարհային մշակութային երևույթ է: Եվ դա է, որ պետք է ընդգծենք նրա նվիրված հոբելյանական միջոցառումներում:

«Կոմիտաս Վարդապետը մեր ինքնության բյուրեղացումն ու մարմնացումն է: Ներկայացնել Կոմիտասին հայ հանրությանը, նշանակում է՝ վերարժևորել մեր ազգային ժառանգությունը, նորոգել մեր ուխտն ու առաջ շարժվել մեր հոգևոր հայրերի նախանշած ճանապարհով: Ներկայացնել Կոմիտասին միջազգային հանրությանը ենթադրում է՝ բացահայտել նրան որպես համաշխարհային մշակութային երևույթ և Կոմիտասի երգով բացել աշխարհին հայ ինքնության շերտերը»,-ասում է Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Տեր Ասողիկ քահանայի  խոսքով՝ հոբելյանն առիթ է մեր սերն ու նվիրումի «ծաղկեփունջը» մատուցելու մեր ազգային հանճարին, բայց հոբելյանով կոմիտասյան թեման չի ավարտվելու: Դա վեր է ժամանակի սահմանափակումեներից, և քանի դեռ հայ ժողովուրդն ապրում է այս աշխարհում, Կոմիտասին հիշելն ու նրա գործի ապրումը մեր օրակարգում է լինելու:

0:00
0:00