ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խորհրդարանը ՍԴ-ի դատավորի ընտրության հարցը կքննարկի ապրիլի 16-ին
2019-03-28 10:48:03

Խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկի ապրիլի 16-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում՝ տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը։ Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի պաշտոնում Ազգային ժողովին է ներկայացրել փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Դատավորի թեկնածության համար առաջադրվել էին նաեւ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանն ու Մարտին Մանուկյանը։

Մի քանի ամիս է  ՍԴ-ում դատավորի թափուր մի քանի տեղ կա եւ նոր դատավորներն  այդպես էլ չեն ընտրվում: Նախորդ ԱԺ-ն 3 անգամ չի կարողացել ընտրել ՍԴ անդամ՝ այդ գործը թողնելով նոր խորհրդարանին: 

ԱԺ կանոնակարգում և Սահմանադրական դատարանի մասին օրենքների դրույթներից մի քանիսը Սահմանդրությանը հակասող էին  ճանաչվել դեռևս նոյեմբերին,  հանրապետության նախագահի դիմումի հիման վրա: ՍԴ-ն ԱԺ-ին ժամանակ է տվել մինչև ապրիլի 1-ը՝ հակասությունները շտկելու համար: 

Տես նաև՝