ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բրիտանացի խորհրդարականները մերժել են «Բրեքզիթ»-ի նոր տարբերակները
2019-03-28 11:37:16

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները մերժել են «Բրեքզիթ»-ի վերաբերյալ առաջարկված այլընտրանքային բոլոր տարբերակները, որոնց թվում եղել է նաև նոր հանրաքվե անցկացնելու առաջարկը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը հաստատել է, որ կառավարության ղեկավարն իր կուսակցության անդամներին խոստացել է հրաժարական տալ «Բրեքզիթ»-ի համաձայնագրի ընդունման դեպքում: Մեյը խորհրդարականների հետ չորեքշաբթի տեղի ունեցած հանդիպմանը, քվեարկության անհաջող փորձից հետո ասել է, որ պատրաստ է ավելի վաղ հեռանալ պաշտոնից, քան նախատեսում էր՝ խնդրելով աջակցել Եվրամիության հետ գործարքին:

ԵՄ ղեկավարությունը Մեծ Բրիտանիայի վարչապետին «Բրեքզիթ»-ի հարցով երկու շաբաթ ժամանակ է տվել. Համայնքների պալատը մինչև ապրիլի 12-ը պետք է վավերացնի ԵՄ կազմից պաշտոնապես դուրս գալու պայմանագիրը:

Տարաձայնությունների պատճառով մինչ այժմ չի վավերացվել ԵՄ-ի հետ համաձայնագիրը, չնայած որպես «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետ նախապես սահմանվել էր 2019թ. մարտի 29-ը: Մեյը Համայնքների պալատում «Բրեքզիթ»-ի հարցով երրորդ քվեարկության տապալումից հետո նամակով դիմել էր Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով հարցը լուծելու համար մինչև հունիսի 30-ը ժամանակ տալ: