ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է
2018-11-14 15:00:43

Այսօր շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրը հնարավորություն է տալիս ի մի բերել արված գործերն ու  մտածել  նոր գաղափարների մասին:

«Շաքարային դիաբետով  յուրաքանչյուր հիվանդ պետք է ունենա իր հիվանդության մասին գիտելիքներ այն հաղթահարելու համար»,-  «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյանը:

Այս առումով առողջապահության նախարարությունը,   Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, դեղագործական և քաղաքային էնդոկրին դիսպանսերը համատեղ կազմակերպել են իրազեկման միջոցառումներ:

«Շատ հետաքրքրիր էր, որովհետև մենք ցույց տվեցինք առողջ ապրելակերպի նշանակությունը, այս հիվանդության համար»,-ասել է Անուշ Բունիաթյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ աշխարհում 430 միլիոն մարդ է տառապում շաքարային դիաբետով:

Այս թիվը գնալով աճում է, եւ, ըստ ԱՀԿ-ի, 2030 թվականին շաքարային դիաբետն ամբողջ աշխարհում կլինի մարդկանց մահվան յոթերորդ պատճառը:

Հայաստանում շաքարային դիաբետի ցուցանիշները եւս աճում են: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ «Առողջություն եւ առողջապահություն 2017» վիճակագրական տարեգրքի` մեր երկրում 15 եւ դրանից բարձր տարիքի՝ շաքարային դիաբետ ունեցողների թիվը կազմում է 82336, մինչեւ 14 տարեկանների դեպքում այդ թիվը հասնում է 400-ի: