ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը՝ ԱՄՆ-ում
2019-03-28 13:34:36

Աշխատանքային այցի շրջանակում, մարտի 27-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կանզաս նահանգի ղեկավարության, մասնավորապես Կանզասի նահանգային կառավարության անդամների՝ գյուղատնտեսության քարտուղար Մայք Բիմի, առևտրի քարտուղար Դեյվիդ Թոլանդի և առողջապահության քարտուղար Լի Նորմանի հետ՝ հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում, ինչպես նաև առողջապահության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ Կանզաս նահանգի միջև համագործակցության հեռանկարները:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱՄՆ-ում է ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով։ Երեկ Դավիթ Տոնոյանի պատվիրակությանը և ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանին ընդունել է Կանզաս նահանգի նահանգապետ Լոռա Քելլին (Laura Kelly)՝ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հանդիպման սկզբում Նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար՝ գեներալ-մայոր Լիի Թաֆանելլին նահանգապետ Քելլիին ներկայացրել է ՀՀ ՊՆ և Կանզաս նահանգի ռազմական համագործակցության ծրագրերը և ուղղությունները։

Հանդիպման ընթացքում նախարար Դ. Տոնոյանը շնորհակալություն է հայտնել նահանգապետին նահանգի Ազգային Գվարդիայի հետ համագործակցության բարձր մակարդակի և իրականացվող բազում նախագծերի համար։ Քննարկվել են Կանզաս նահանգի և ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցության հեռանկարին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքուն Դավիթ Տոնոյանը նահանգապետ Քելլիին հանձնել է Հայ-Ամերիկյան ասամբլեայի կողմից պատրաստվաղ պատմական նյութերի փաթեթը։ Որում ներկայացված էին ԱՄՆ-ի կողմից իրականացված հումանիտար առաքելությունների այն փաստերը, որոնք շուրջ 100 տարի առնչվել են Հայաստանի և Հայ ժողովրդի հետ։
Նահանգապետ Լոռա Քելլին հայտարարեց և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցել են այդ կապակցությամբ թողարկված հռչակագիրը, որով 2019թ. մարտի 27 ը հայտարարվեց ՀՀ-ն և ԱՄՆ կանզաս նահանգի համագործակցության օր։