ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կենսավառելիքային ներուժը կա, ծրագիրը պատրաստ է, բայց գործն առաջ չի գնում
2019-03-28 14:40:47

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում հացահատիկային ծղոտի եւ կերային մշակաբույսերի մնացորդների տարեկան կենսավառելիքային ներուժը կազմում է շուրջ 30 000 տոննա, այդքան էլ գոմաղբ. 2017-ին մասնագետներն հաշվարկել են և 8 բնակավայր ու 17 000 բնակիչ ունեցող Ախուրյան խոշորացված համայնքում կենսավառելիքի արտադրության ծրագիր ներկայացրել։ Ծրագրի մեկնարկը 2019-ի փետրվարին էր, չկայացավ։

«Ծրագրի էս վերջին 5 ամսվա խոչընդոտը համայնքապետն է, որը չի կատարում ավագանու որոշումը»,- ասում է կենսավառելիքի արտադրության ծրագրի ղեկավար Գևորգ Պետրոսյանը:

ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրին է դիմել։ Բրիկետների արտադրության հոսքագիծ ձեռք բերելու համար 40,5 մլն դրամ ներդրել է դոնոր կազմակերպությունը, համայնքի մասնակցություն էլ 10 մլն դրամի չափով պարտադիր պայման է եղել։ Համայնքի ներդրումը նախատեսված էր ծախսել տարածքի բարեկարգման, ցանկապատման, լուսավորության վրա։ Համայնքապետը հրաժարվելու մի քանի պատճառ է բերում։

«Մենք որոշումն ունենք, պատրաստ ենք այդ գումարը տալու, սակայն ես պետք է համոզված լինեմ, որ գումարն ինչ ուղղությամբ է ծախսվելու, բայց դեռևս չեմ տեսնում են օրենսդրական կարգավորումներն ու հիմնավորումները, որ ես ապահով լինեմ», -պատճառաբանում է Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը:

«Էս ծրագիրն ուներ իր չափորոշիչները, պետք է համ տարածքն համապատասխաներ իրենց պայմաններին, համ շինությունը։ Քանի որ մենք չենք ունեցել տվյալ շինությունն ու տարածքները, ես որպես անհատ դիմել եմ, թե' հիվանդանոցին, թե' մարզպետարան»,- ասում է «Համայնքային զարգացման կենտրոն քաղաքացիական շրջանառու հիմնադրամ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Սաֆարյանը:

Մարզպետարանն ու հիվանդանոցը չեն առարկել, մինչև իրավական գործըթացները կթևակոխեն մեկ այլ փուլ։ Արծրուն Իգիթյանն էլ մտավախություն ունի, որ հիմնադրամը իրեն չի արդարացնի ու 10 մլն իզուր կվատնվի։

«Կարծում եմ, որ էստեղ շատ լուրջ խնդիր կա համայնքի ղեկավարի հին տեսակի մտածողության, յոլա գնալու, չզարգանալու հոգեբանության հետ և անհրաժեշտություն կա անպայման սա փոխել»,- նշում է Գևորգ Պետրոսյանը:

Եթե կողմերը բանակցությունների միջոցով հարցին լուծում չտան պատրաստվում են խնդիրը կարգավորել դատական ճանապարհով։

0:00
0:00