ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արտավազդ. լավագույնները հայտնի են
2019-03-28 16:02:08

«Արտավազդ» մրցանակաբաշխությունը նախօրեին ամփոփել է թատերական տարին: 

Մրցանակաբաշխության լավագույն դերասան անվանակարգում հաղթող է ճանաչվել Խորեն Լեւոնյանը «Սասնա ծռեր» ներկայացման համար, իսկ լավագույն դերասանուհի ճանաչվեց Տաթեւ Մելքոնյանը` «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» բեմադրության համար:

«Արտավազդ» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Լավագույն երիտասարդդերասան անվանակարգում մրցանակը հանձնվեց Սենիկ Բարսեղյանին «Սեւ արկղ» եւ Վիգեն Թադևոսյանին «Իուարշայի սուրը» ներկայացումների համար:

Լավագույն երիտասարդբեմադրիչ դարձավ Արմեն Մարգարյանը «Դու էիր պակաս» ներկայացմամբ:

Լավագույնսցենոգրաֆիա անվանակարգում «Արտավազդը» տրվեց Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանին «Սասնա ծռեր» բեմադրության համար, 

Լավագույն երաժշտության հեղինակ համարվեց Վաչե Շարաֆյանը «Սասնա ծռեր» ներկայացման երաժշտություն համար, 

Երկրորդ պլանի լավագույնդերասան անվանակարգում հաղթեց Դավիթ Գասպարյանը «Սասնա ծռեր»-ի համար, 

Երկրորդ պլանի լավագույնդերասանուհի անվանակարգում մրցանակների արժանացան Սաթենիկ Հախնազարյանը «Թակարդ Ստալինի համար» եւ Աննա Բալանդինան «Խաղաղության փողոցում» ներկայացումներում փայլուն դերակատարումների համար:

Լավագույն մանկական ներկայացում ճանաչվեց Աբովյանի դրամատիկական թատրոնի «Պոչատ աղվեսը» ներկայացումը:

Լավագույններկայացում անվանակարգում մրցանակը հանձնվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Չիպոլինո» բալետային ներկայացման համար:

Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» հատուկ մրցանակի արժանացավ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Հարսանիք թիկունքում» ներկայացման համար: Հատուկ մրցանակաների աժանացան նաեւ Համլետ Ղալեչյանը եւ Գ. Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայությանհամար մրցանակներ տրվեցին Ռազմիկ Խոսրոեւին, Սերգեյ Մանղալյանին, Յուրիկ Ոսկանյանին, Ռուբեն Հարությունյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին:

ՀԹԳՄ ոսկե մեդալներ տրվեցին Արսեն Ղազարյանին, Անահիտ Բաբելյանին, Կարինե Ջանջուղազյանին, Սոնա Մելոյանին եւ Կարապետ Շահբազյանին:

Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ մրցանակը հանձնվեց  ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին «Թակարդ Ստալինի համար» ներկայացման համար: