ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղաքական հեղափոխության բանաձեւը կաշխատի նաեւ տնտեսականում. վարչապետը` ԱԺ-ում
2019-03-28 18:25:33

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Երեկ գրեթե ամբողջ օրը Աժ ամբիոնի մոտ անցնկացնելուց հետո այսօր նույնպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում էր, որտեղ  առավոտից շարունակվում էր  2018 թվականի կառավարության ծրագրի հաշվետվության քննարկումը: Անցումային կառավարության՝ 8 ամսում իրականացրած աշխատանքների քննարկումը տեւեց 1.5 օր: Խորհրդարանում անգամ գնահատական է հնչեց, որ նույնիսկ հարսանիք պլանավորելու համար 10 ամիսը երբեմն բավարար չէ:

Վարչապետն այսօր էլ թվարկել է այն արդյունքները, որոնք քաղաքացիներն արդեն զգացել են, իսկ նոր փոփոխությունների համար կրկին կարեւորել   մտածելակերպի փոփոխությունը:

Հանրապետության տարածքում նոր ստուգումներ են հասունանում: Ուղղությունը կարելի է ենթադրել վարչապետի զայրույթի աստիճանից: Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին ամենաշատը հունից հանեց թերեւս «Ջրօգտագործողների միությանն» առնչվող հարցը՝ ոռոգման խնդիրը օրհասական է, «Ջրօգտագործողների միության» աշխատակիցները դժգոհում են՝ աշխատավարձերը չեն ստացել եւ ոռոգման սեզոնից առաջ պատրաստվում են բոյկոտի:

«Ջուր օգտագործողը ջրի համար վարձը վճարում է, այդ Ջրօգտագործողների միությունը վարձը հավաքագրում է եւ ստանում է աշխատավարձ: Ի՞նչ  է նշանակում բոյկոտում են: Չեք աշխատել, չեք ստացել: Մենք կգնանք այդ բոլոր ջրօգտագործող միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք՝ ով ինչքան է գողացել եւ հետո չգաք ասեք՝ ջրօգտագործողների միությունների լցնում եք բանտերը: Ամենաշատ թալանված համակարգերից մեկն է: Աշխատվարձ չեն ստանում, մտնենք դրանց պետերի տները՝ տեսնենք ոնց են ապրում, ինչ ավտոներ են քշում»:

Կառավարությունից սպասելիքներ ունեն բոլորը՝ վերջին ամիսներին տարբեր հանդիպումների ժամանակ վարչապետն անձամբ է համոզվել: Պնդում է՝ հին մտածողությունը տարբեր մակարդակներում անհրաժեշտ է փոխել:

Վարչապետն այսօր խորհրդարանում կրկին հորդորեց  բոլորին՝  մասնակցել տնտեսական հեղափոխությանը, այլապես մեկ կամ մի քանի անձով հարցը չի լուծվի: Փաշինյանը համոզված է՝ տնտեսական հեղափոխություն կլինի եւ առաջարկում է այն նույն բանաձեւը, որը մշակել էր տարիներ առաջ, երբ նոր էր մտնում քաղաքականություն:

Ամեն դեպքում պատգամավորներին ոչ բոլոր արդյունքներն են  գոհացնում: Դժգոհություն հայտնողները հիմնականում «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից էին:

Նոր ղեկավար համակարգում չկա իշխանությունը պահելու օրակարգ, ինչը  չի նշանակում, որ կառավարությունը պատրաստ է հրաժարվել իր ծարգրերը մինչեւ վերջ իրականացնելու ծրագրերից:

Նոր իշխանությունների եւ անձամբ իր քաղաքավարությունը թուլության հետ շփոթողներին վարչապետ Փաշինյանը զգուշացրեց:

Փաշինյանը վերջին շրջանից գոհ է նաեւ այն առումով, որ հաջողվել է միջազգային տարբեր հարթակներում բարձրացնել Հայաստանի հեղինակությունը:  Փաշինյանը համոզված է, որ ՀԱՊԿ-ում, օրինակ, ավելի հարգանքով են սկսել վերաբերվել Հայաստանին:

0:00
0:00