ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ կտա ՀՀ-ին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը
2019-03-28 18:28:28

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ԵԱՏՄ անդամ երկրների ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018թ.  մայիսին՝  Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում:

Փաստաթուղթը Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին քայլն է,  կնքվել է  երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան  համագործակցության լիարժեք համաձայնագրի կնքման շուրջ:  

Փաստաթուղթն  արդեն վավերացրել են ԵԱՏՄ անդամ 5 երկրներից  3-ը` Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Իրանը համաձայնագիրը դեռ չի վավերացրելՀայաստանի խորհրդարանն այն վավերացրել է  երեկ: Այսօր հարցին ԱԺ-ում անդրադարձել է  վարչապետը,  թեման քննարկվել է նաև քաղաքական-փորձագիտական շրջանակներում:

Երեկ ԱԺ-ն  112 կողմ, 1 դեմ ձայնով վավերացրեց ԵԱՏՄ անդամ երկրների ու  Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրըԱրդեն ներկայացվում է  Իրանից  ներկրվող այն ապրանքատեսակների ցանկը,  որոնք կէժանանան:

Համաձայնագրի իրագործման հարցում, սակայն,  փորձագետները նաև  ռիսկեր են տեսնում:

Առկա մտահոգությունների մասին  ԱԺ-ում  հարց է բարձրացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի հետևանքով Իրանից Հայաստան կարող է ներկրվել էժան գյուղմթերք, ինչը բացասաբար կանդրադառնա  տեղական արտադրանքի իրացման վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մտավախությանն ի պատասխան նշում է, որ համաձայնագրը  բխում է Հայաստանի շահերից։ Ապրանքները ոչ միայն Իրանից կարող են ներկրվել Հայաստան, այլև Հայաստանից արտահանվել Իրան՝ ասում է:

Թեման այսօր քննարկվել է փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակներումՏնտեսագետ Սուրեն Պարսամյանը  ապրանքատեսակների մաքսատուրքերի նվազեցման մասին է խոսում:

«Իրանական կողմը չի զրոյացրել ապրանքների մաքսատուրքը, այլ նվազեցրել է: Տավարի մսի դեպքում 26-ից դարձել է  10 տոկոս: Տեքստիլի դեպքում 56 դառնում է 38.5,  գազավորված ընպելիքները 55-ից 14 տոկոս են դառնում: Իրանական կողմը հետաքրքրված է լոլիկի, կարտոֆիլի ներմուծմամբ ԵԱՏՄ տարածք»:

Կան ապրանքատեսակներ, որոնց ներմուծումն ու արտահանումը Իրան խնդրահարույց է , քանի որ Իրանը փակ տնտեսությամբ պլանային երկիր է՝ հուշում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Հայաստանը ոչ միայն  իբրև տարանցիկ երկիր պետք է դիտարկել, այլ նաև որպես  վերամշակող՝  կարծում է տնտեսագետը: Քանի որ Իրանից ներկրվող լոլիկն, օրինակ, անհամեմատ էժան կլինի, քան հայկականը,  ապա ճիշտ կլինի, որ իրանականը Հայաստանում վերամշակման ենթարկվի, դառնա օրինակ տոմատի մածուկ : Սուրեն Պարսամյանը նաև նշում է, որ իրանական տեքստիլ արտադրանքի մուտքը մեր երկիր մրցակային միջավար կձևավորի թուրքական արտադրանքի համար, քանի որ իրանականը անհամեմատ էժան է:

Հայկական ապրանքների ներմուծումը Իրան խնդրահարույց է  նաև, այսպես ասենք,   կրոնական ավանդական մոտեցումներից  ելնելով: Իրանում վերապահումներ կարող են լինել  այն տնտեսությունների  բերքի նկատմամբ, որտեղ, օրինակ,  խոզ է պահվել:  

0:00
0:00