ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-29 10:11:07
  • «Ազգ». Բունդեսթագն ապրիլի 4-ի նիստում քննարկման կդնի ԵՄ-ՀՀ համաձայնագիրը
  • «Ժողովուրդ». Կառավարության դիրքորոշումն անփոփոխ կմնա
  • «Փաստ». «Ադրբեջանն էլ է հասկացել, որ հայտնվել է բավականին ծանր վիճակում»
  • «Առավոտ». «Ադրբեջանական հասարակությունը հոգնել է անորոշությունից՝ 25 տարվա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակից»
  • «Հայկական ժամանակ». Արթուրը մերժել է

Բունդեսթագն ապրիլի 4-ի նիստում քննարկման կդնի ԵՄ-ՀՀ համաձայնագիրը

«Ազգ»-ը հղում անելով Բունդեսթագի կայքէջին՝ գրում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ձգտում է վավերացնել Բրյուսելում 2017-ի նոյեմբերին 24-ին ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ կնքված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Ապրիլի 4-ին ժամը 13.15-ին Բունդեսթագի 92-րդ նիստում երկրորդ ( հնարավոր է նաեւՙ երրորդ ) ընթերցման է դրվելու փետրվարի 21-ին առաջին ընթերցումն անցած օրենքի նախագիծը: Քննարկման համար նախատեսվում է 45 րոպե, իրազեկել է ԳԴՀ օրենսդիր մարմնի առցանց հաղորդագրությունը:

ՀՀ ԱԺ-ն համաձայնագիրը վավերացրել է միաձայն՝ 2018 ապրիլի 11-ին: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում վավերացումից հետո՝ հիշեցնում է թերթը:

Կառավարության դիրքորոշումն անփոփոխ կմնա

ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են։ ՀՀ կառավարությունը հաստատել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որտեղ հստակեցված են 12 նախարարությունների անվանումները:

«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվել է` ինչու կառավարության հաստատած նախագիծը դեռ չի բերվել ԱԺ: Աղաջանյանն ասել է, թե կան մի շարք տեխնիկական խնդիրներ, եւ նախագիծը ուղարկվել է վերամշակման.

«Նախագիծը ուղարկվել է վերամշակման. կառավարության նիստի ժամանակ որոշակի դիտարկումներ հնչեցին տարբեր գերատեսչությունների ղեկավարների կողմից, ընդամենը վերամշակման համար որոշակի ժամանակ էր անհրաժեշտ, որից հետո` ապրիլի 15-ին` արդեն քառօրյային, կուղարկվի Ազգային Ժողով»:

«Միայն տեխնիկական են լինելու փոփոխությունները: Բովանդակային մասը եւս մեկ անգամ քննարվել է, եւ որոշվել է, որ պետք է անփոփոխ մնա. շտկումները լինելու են միայն տեխնիկական բնույթի: Վերամշակման փուլն էլ, ըստ էության, ավարտվել է, կառավարության դիրքորոշումը եւ կառավարության առաջարկությունը արդեն իսկ հստակեցված են»,-ասել է կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Իսկ հնարավոր է՝ ընդունվեն «Լուսավոր Հայաստանի» առաջարկները: «Միայն տեխնիկական են լինելու փոփոխությունները: Բովանդակային մասը եւս մեկ անգամ քննարվել է, եւ որոշվել է, որ պետք է անփոփոխ մնա. շտկումները լինելու են միայն տեխնիկական բնույթի: Վերամշակման փուլն էլ, ըստ էության, ավարտվել է, կառավարության դիրքորոշումը եւ կառավարության առաջարկությունը արդեն իսկ հստակեցված են»,-ասել է կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Վերջինս, սակայն, թերթի հետ զրույցում չի բացառել, որ ԱԺ-ում քննարկման արդյունքում միգուցե լինեն փոփոխություններ:

«Ադրբեջանն էլ է հասկացել, որ հայտնվել է բավականին ծանր վիճակում»

Ոչ թե բանակցություն, այլ ընդամենը մտքերի փոխանակում, որի թեման մեկնաբանությունների մեջ հստակեցում մտցնելն է: Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը այսկերպ է «Փաստ»-ի հետ զրույցում մեկնաբանել առկա իրավիճակը:

«Այսինքն, հստակեցում, թե առաջարկված սկզբունքների և էլեմենտների շուրջ ի՞նչ մեկնաբանություններ գոյություն ունեն: Այս ամենը պարզվելուց հետո միայն կարելի է խոսել բանակցային գործընթացի մասին: ՀՀ վարչապետն իր սկզբունքներն առաջ քաշեց՝ ասելով, որ խոսելու է միայն ու միայն ՀՀ-ի անունից, իսկ Արցախի անունից պետք է խոսի Արցախը»,- ասել է Մ. Սարգսյանը:

Ադրբեջանին առաջարկվել է հայտարարել, որ ցանկացած լուծում պետք է բխի կոնֆլիկտի 3 կողմերի շահերից: Եթե Ադրբեջանը դա չի անում, նրա համոզմամբ, անիմաստ է շարունակել զրույցը: Հայաստանի կողմից մտցվում է իրավունքների և պատասխանատվության հարց: Մի բան, որը երբեք չի եղել: Մինսկի խումբը պետք է բացատրություններ տա՝ ի՞նչ իրավունքով է խախտել մանդատը և Արցախը դուրս հանել բանակցություններից:

Նա համամիտ չէ տարածված այն կարծիքների հետ, թե ՄԽ ձևաչափը միակն է, որտեղ եռանախագահողները հակասություններ չունեն. «Խոշորագույն խաղացողները գործընթաց են ստեղծել, որտեղ ինչպես կողմերը, այնպես էլ իրենք իրենց շահերն ունեն, իսկ ի՞նչն է բոլորիս միացնում՝ մանդատը: Հիմա այդ մանդատը խախտվում է, և այդ գործընթացը որևէ լեգիտիմություն չունի: Սա է այն, ինչ իրենք են արել, դրա համար հիմա մենք ենք թելադրում քաղաքականությունը՝ ասելով՝ եկեք պատասխանատվության խնդիր դնենք, և յուրաքանչյուրս զբաղվենք այն գործով, որի համար պատասխանատու ենք, ինչի իրավունքն ունենք: Եթե ոչ՝ դա բանակցություն չէ»:

Մանվել Սարգսյանի խոսքով, Ադրբեջանը հիմա շատ բարդ վիճակում է: Նա նշված համատեքստում է դիտարկում սահմանային լարվածության նվազումը:

«Դիտարկելով թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական հայտարարությունները, հարցազրույցները՝ կարելի է ասել՝ հասկացել են, որ, ելնելով ՀՀ-ի նոր մոտեցումից, բավականին ծանր վիճակում են հայտնվել: Փորձում են ձևեր գտնել, առաջարկներ անել: Երկրորդ հանգամանք էլ կա. 2016թ. Վիեննայի պայմանավորությունների ժամանակ Ռուսաստանի միջոցով մի կերպ կարողացել են դուրս հանել հետաքննության մեխանիզմների ներդրման պայմանը: Եթե Ադրբեջանը որևէ պահի զգա, որ կարող է պատերազմել և հաջողություններ ունենալ, պատերազմելու է: Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները, իսկ իրենք իրենց ձեռքում պինդ պահում են ժամանակին անհիմն ձևով ձեռք բերած իրավունքները: Ուղղակի չպետք է միամիտ լինել, պետք է հանգիստ աշխատենք»,-եզրափակել է Մ. Սարգսյանը:

«Դիտարկելով թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական հայտարարությունները, հարցազրույցները՝ կարելի է ասել՝ հասկացել են, որ, ելնելով ՀՀ-ի նոր մոտեցումից, բավականին ծանր վիճակում են հայտնվել: Փորձում են ձևեր գտնել, առաջարկներ անել: Երկրորդ հանգամանք էլ կա. 2016թ. Վիեննայի պայմանավորությունների ժամանակ Ռուսաստանի միջոցով մի կերպ կարողացել են դուրս հանել հետաքննության մեխանիզմների ներդրման պայմանը: Եթե Ադրբեջանը որևէ պահի զգա, որ կարող է պատերազմել և հաջողություններ ունենալ, պատերազմելու է: Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները, իսկ իրենք իրենց ձեռքում պինդ պահում են ժամանակին անհիմն ձևով ձեռք բերած իրավունքները: Ուղղակի չպետք է միամիտ լինել, պետք է հանգիստ աշխատենք»,-եզրափակել է Մ. Սարգսյանը:

«Ադրբեջանական հասարակությունը հոգնել է այս անորոշությունից՝ 25 տարվա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակից»

«Առավոտը»-ի թղթակիցը զրուցել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ալի մեջլիսի Մարդու իրավունքների և միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Անար Իբրահիմովի հետ:

Թերթը, մասնավորապես, հետաքրքրվել է՝ ներկայումս խաղաղության թեմայով քննարկումներն իրատեսակա՞ն են հակամարտության լուծման տեսանկյունից, Անար Իբրահիմովը պատասխանել է. «Փաստ է այն, որ ադրբեջանական հասարակությունը պատերազմ չի ուզում: Պատերազմ ոչ ոք չի ուզում. այն վերջին գործիքն է, որը կա քաղաքական գործիչների և ազգերի զինանոցում: Ադրբեջանական հասարակությունը հոգնել է այս անորոշությունից՝ 25 տարվա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակից: Եվ այս քսանհինգ տարիներն ըստ էության հասարակությունների համար կորած ժամանակահատված էին ինչպես բարոյական, այնպես էլ ֆինանսական առումով: Ադրբեջանական հասարակությունն, իմ տպավորությամբ, միտված է խաղաղության և ցանկանում է հակամարտության լուծում: Մենք ունենք հստակ մոտեցում, որ հակամարտությունը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, կարծում եմ հայ հասարակության շրջանում ևս այս ընդհանուր մոտեցումն է գերիշխողը»:

Անար Իբրահիմովի տպավորությամբ՝ ադրբեջանական հասարակությունում խաղաղության հետ կապված քննարկումներից մեծ սպասելիքներ չունեն: Նրա կարծիքով՝ խնդիրների լուծումը հիմա ավելի շատ կախված է երկու երկրների ղեկավարներից. «Քաղհասարակությունից հիմա շատ քիչ բան է կախված, քանի որ գնում են բանակցություններ ամենաբարձր մակարդակով»:

Արթուր մերժել է

Աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մերժել է այլ երկրների դրոշների ներքո հանդես գալու մի շարք առաջարկներ: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ նրա անձնական մարզիչն է: Վերջերս հայտնի էր դարձել, որ մարզիկը բարձր աշխատավարձով Քաթարը ներկայացնելու առաջարկ է ստացել ու չի համաձայնվել: Հայրն ընդգծում է, որ դա միակ դեպքը չէ:

«…Տարբեր տեղերից առաջարկներ են եղել՝ այլ երկրներից հանդես գալու: Մենք ուզում ենք մեր երկրից հանդես գալ՝ մեր երկրի դրոշի տակ, որովհետեւ ամեն մարդ իր երկրում է հզոր: Իմ կարծքով՝ այլ երկրում մենք ընդամենը լեգիոներ կլինենք»,- ասել է նրա հայրը: Թերթը նշում է, որ վերջին ամիսներին Արթուր Ալեքսանյանն ԱՄՆ-ում էր: Այս օրերին հավաքականի հետ Երեւանում մասնակցում է հավաքի: Նրա նպատակն աշխարհի առաջնությունն է: