ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ սկզբունքով են կազմվել կուսակցական ցուցակները
2018-11-15 19:10:04

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Նախընտրական պայքարի մեկնարկը երեկ արդեն տրվեց: Ընտրապայքարի մեջ մտնելու ցանկություն հայտնեց 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն եւ 2 կուսակցությունների դաշինք: Նրանք չեն շտապում բացահայտել նախընտրական ծրագրերից ոչ մի հատված եւ անգամ ընտրական կարգախոսերը:

Բայց այս փուլում պայքարի մեջ մտնող ուժերի մասին որոշ պատկերացում կարող ենք կազմել նրանց ներկայացրած կուսակցական ցուցակներից:


11 քաղաքական միավորից 7-ի անունը եւ մոտավոր հնարավորությունները ընտրողին հայտնի են դեռ անցյալ խորհրդարանական ընտրություններից:  

Ընտրողներից յուրաքանչյուրն արդեն ունի ձեւավորված վերաբերմունք «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր», «Լուսավոր Հայաստան», Դաշնակցություն, Հանրապետական կուսակցությունների հանդեպ:

Նույնը կարելի է ասել այս ընտրություններին մասնակցող 2 դաշինքի մասին՝ «Մենք»-ը իր մեջ միավորել է «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններին, «Իմ քայլը» հեղափոխական դաշինքը՝ ՔՊ եւ «Առաքելություն» կուսակցությունների միավորումն է: Մյուսները քաղաքական դաշտում նոր են:  


Իբրեւ առաջին անակնկալներից մեկը ներկայացվում է, որ
«Իմ քայլը»-ը դաշինքի 183 հոգանոց ցուցակի ամենավերջում՝ 181-րդ տեղում է ներկայացված պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Նա Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրն է: Ենթադրվում է, որ այս որոշումը հատուկ ուղերձ ունի:

Այս դաշինքում համոզված են, որ ներկայացրել են քաղաքական եւ բնակիչների հույսերը արդարացնող ցուցակ: Բացի երկու կուսակցությունների ներկայացուցիչներից, այս ցուցակում կհանդիպենք մի շարք անկուսակցական թեկնածուների՝ լրագրողներ, մարզիկներ, վերլուծաբաններ:

Այս դաշինքը խորհրդարանում մեծամասնություն ձեւավորելու հավակնություններ ունի:

Ընդունված է համարել, որ ամենաքիչ հավակնություններն այս ընտրություններում պետք է ունենա իշխանությունից զրկված Հանրապետական կուսակցությունը: Շատերը կասկածում են, որ արտահերթ ընտրություններից հետո այդ ուժը կհայտնվի խորհրդարանում: Իրենք՝ հանրապետականներն այդպես չեն մտածում:


Ներկայացրել են 125 հոգանոց ցուցակ: Առաջին եռյակն է՝ Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, նախկին քաղաքական գործիչներից՝  Դավիթ Շահնազարյան:

Բացի վերջինից կուսակցության ցուցակում հանդիպում ենք նաեւ Ազգային միաբանություն, ՍԻՄ, Ռեֆորմիստներ կուսակցությունններից ներկայացուցիչների եւ անկուսակցականների: Ամեն դեպքում, հանրապետականներ Մարգարիտ Եսայանը եւ Էդուարդ Շարմազանովը պնդում են, որ մրցունակ ցուցակ է ձեւավորվել:

Անսպասելի անունների կարելի է հանդիպել նաեւ մյուս կուսակցությունների նախընտրական ցուցակներում: Ով, ինչպես եւ որտեղ է տեղավորվել:


Ցուցակներն ուսումնասիրելուց հետո որեւէ գաղափարական սկզբունք չի նկատել ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դասախոս Նարինե Մկրտչյանը:

Այսպես, իհարկե, չեն կարծում ներկայիս քաղաքական վերնախավում: Նպատակ կա կազմակերպել այնպիսի ընտրություն, որը լավագույնը կլինի Հայաստանի երրորդ հանրապետության ողջ պատմության մեջ:

Վարչապետի պաշտոնակատարից անգամ ուղիղ հրահանգ կա՝ նվազեցնել թաղային հեղինակությունների կշիռը ապագա ընտրական գործընթացներում:  

Կուսակցությունները նախընտրական պայքարի մեջ կմտնեն նոյեմբերի 26-ից: Արտահերթ ընտրությունների  դեպքում՝ քարոզարշավի համար նրանց տրված է կարճ ժամկետ:

 

0:00
0:00