ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում է
2019-03-29 10:17:41

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։ Այսօր Վիեննայում Հայաստանի վարչապետը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Երեկ Վիեննայում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը:

Նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի հանդիպումն Ավստրիայի նախագահի եւ կանցլերի հետ, իսկ երեկոյան՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։