ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևանը կմիանա «Մոլորակի ժամ»-ին
2019-03-29 11:11:50

«Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 30-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը` հայտնում են քաղաքապետարանից։

Ծրագիրն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Հայաստանում միջոցառումներն անցկացնում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) նախաձեռնությամբ: «Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները»,-իրազեկում են քաղաքապետարանից։