ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանն օգնություն կտրամադրի Իրանի ջրհեղեղից տուժած շրջաններին
2019-03-29 13:07:54

Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին` կառավարության այսօրվա նիստում հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Օգնությունը կուղղվի ջրհեղեղից տուժած շրջաններին:

«Մենք դա կազմակերպում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով, այնտեղ իրենց մասնակցությունն է լինելու, տեխնիկական միջոցներ ենք ուղարկելու, մեքենաներ, նաեւ՝ փրկարարաներ»,- նշել է Ցոլակյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է՝, ասելով, որ այդ օգնությունը շատ կարեւոր է. «Եթե հրատապության հարց կա, կարծում եմ, որ եթե այսօր հաշվարկները լինեն, կարող ենք կազմակերպել»։

Իրանի մի շարք նահանգներում անցյալ շաբաթ ջրհեղեղ է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհերի թիվն արդեն հասել է չորս տասնյակի: Ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրեւներն են եղել։ Վնասվել են ենթակառուցվածքներն ու տները, կաթվածահար է եղել տրանսպորտային հաղորդակցությունը: