ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կոնստանտին Օրբելյանն ազատվել է աշխատանքից
2019-03-29 15:00:08

Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնից:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ապրիլի 1-ից ազատվել է աշխատանքից։

Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ թատրոնի տնօրեն։