ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ ընդունեց ԱԺ կանոնակարգում և ՍԴ մասին օրենքներում փոփոխությունները
2019-03-29 16:00:35

Ազգային ժողովը 83 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթեները:

Փաթեթների ընդունման համար անհրաժեշտ էր 80 կողմ ձայն: ԱԺ Իմ քայլը, ԲՀԿ և Լուսավոր Հայաստան խմբակցությունները կողմ են քվեարկել:

ՀՀ նախագահը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելու «ԱԺ կանոնակարգ» եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքների դրույթների սահմանադրականությունը: ՍԴ-ն 2018 թ. նոյեմբերի 6-ի որոշմամբ սահմանադրականության տեսակետից խնդրահարույց է գնահատել «ԱԺ կանոնակարգ» օրենքի դրույթները, այդ որոշմամբ բացահայտել «ՍԴ մասին» օրենքի ու «ԱԺ կանոնակարգ» օրենքի մի շարք դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը: Սահմանադրությանը հակասող են ճանաչվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի դրույթները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍԴ դատավորի ընտրության անցկացումը, ներառյալ առաջադրմանը եւ պաշտոնի ստանձնմանը վերաբերող կարգավորումները, էական մանրամասներ բովանդակելու կարգավորումներ են, որոնք պետք է ամրագրվեն «ՍԴ մասին» սահմանադրական օրենքում: 

Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դրույթն անմիջապես ուժի մեջ մտնելու դեպքում կառաջանա իրավական բաց, ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել է մինչեւ 2019 թ ապրիլի 1-ը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններով հստակեցվում է ՍԴ դատավորի պաշտոնն ստանձնելու պահը, սահմանվում են իրավասու մարմիններին տեղեկացնելու, ընտրության ժամկետները: