ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ընդլայնված կազմով հանդիպումն ավարտվեց. Կարապետյան
2019-03-29 16:18:34

«Ընդլայնված կազմով հանդիպումն ավարտվեց»,-տեղեկացրել է վարչապետ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Նա նաև հայտնել է, որ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը։

Հանդիպումն ընթանում է Վիեննայի  Բրիստոլ հյուրանոցում։ 

Հանդիպումը մեկնարկել էր երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: