ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես ավելի արդյունավետ դարձնել արմիությունների գործունեությունը
2019-03-29 18:05:21

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Որքանո՞վ են Հայաստանում արդյունավետ գործում արհեստակցական միությունները, արդյո՞ք բավարար են նրանց տրված լիազորություների շրջանակը եւ եւ ի՞նչ խոչընդոտներ կան նրանց գործունեության ճանապարհին:

Աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմներն ու դրանց բարելավման խնդիրներն են այսօր քննարկել շահագրգիռ կառույցների եւ փորձագետների մասնակցությամբ:

Աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության իրականացմանը խոչընդոտող գործոնները եւ դրանց վերացման ուղիները ամենատարբեր տեսանկյուններից դիտարկեցին քննարկման մասնակիցները: Ոմանք օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն են տեսնում՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Հիմնական նպատակը՝ ինչպե՞ս անել, որ արհմիությունները աշխատեն ու չլինեն դեկլարատիվ, գրպանային բնույթի:

Հիմնական բանախոսներից Նարեկ Ներսիսյանը Հայաստանում արհեստակցական միությունների լիազորությունների ընդլայնման անհրաժեշտություն է տեսնում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, հիմնականում իրավունքների հռչակագրային բնույթն է համարում խնդիրը:

Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահ Լեւոն Սարդարյանը կարծում է, որ դրանք հռչակագրային են եւ այդպես կմնան, քանի դեռ որեւէ մեկը չի զբաղվում դրանով եւ քանի դեռ թե՛ գործատուն, թե՛ աշխատողը արհմիությունները չեն ընկալել որպես հաշտարարի:

18-րդ դարի մոտեցումներով 21-րդ դարի խնդիրներ քննարկել հնարավոր չէ: Արդյունաբերողների եւ գործարարների միության աշխատանքային գծով խորհրդատու Հովսեփ Պողոսյանը կարծում է, որ այսօր արհմիություններն իրենց գործառույթները չեն իրականացնում, քանի որ մարդիկ իրենց շահերը լավ գիտակցում են ու անհրաժեշտության դեպքում ել պաշտպանում: Ասաց, թե ինքը երբեք չի հանդիպել կամ լսել, որ գործատուների մոտ ինչ-որ խնդիրներ են առաջացել եւ արհմիությունը կամ փաստաբանները փորձել են այդ հարցը լուծել ու չեն կարողացել լուծել:


Քննարկման մասնակիցներից Վահրամ Թոքմաջյանը չկիսեց որակումը, թե փորձ է արվում 18-րդ դարի մտածողությամբ լուծել 21-րդ դարի մարտահրավերը:

Քննարկման կազմակերպիչներից Ռոբերտ Սարգսյանն էլ նկատեց, որ խնդիրը ոչ թե այն է, որ արհմիությունը կառույց է, որ պաշտպանում է աշխատողներին, այլ՝ արհմիության միջոցով է կազմակերպվում պաշտպանությունը:

Հովսեփ Պողոսյանը կարծում է, որ արհմիությունների գործունեության հետ կապված նոր մոտեցումներ պետք է որդեգրվեն, եթե անգամ այդ մոտեցունեը չեն համապատասխանում Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից մշակված դրույթներին: Նա կարծում է, որ պետք է ելնել Հայաստանում տիրող վիճակից, որ սկսի աշխատել:

0:00
0:00