ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեյը հրաժարական չի տա. նրա առաջարկը չընդունվեց
2019-03-29 19:31:30

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Մայիսի 22-ին Եվրամիությունից «սիրով» բաժանվելու շանսը բաց թողնվեց: Հավանական է մնում է կոշտ Բրեքսիթի տարբերակը. Ըստ ամենայնի ապրիլի 12-ին՝ Մեծ Բրիտանիան  կլքի ԵՄ-ն առանց համաձայնագրի:

Թերեզա Մեյի կողմից համաձայնեցված՝ ԵՄ-ից դուրս գալու փաստաթղթին դեմ է հանդես եկել 344, կողմ՝ 286 պատգամավոր:

Բրեքզիտի հարցում վարչապետ Թերեզա Մեյի սկզբունքայնությունը կարծես լրջագույն փոփոխություններ է կանխատեսում ոչ միայն Մեծ Բրիտանիայի քաղաքական օրակագրում, այլեւ հենց Մեյի քաղաքական կարիերայի մեջ: Եվրամիությունից դուրս գալու գործընթացը նոր զարգացումներ է ստացել: Նախորդիվ բրիտանական խորհրդարանն արդեն դեմ է քվեարկել բրեքզիտի բոլոր 8 այլընտրանքային տարբերակներին:

Այս անգամ քվեարկության դրված փաստաթուղթը ներառում էր Բրեքզիթի միայն իրավաբանորեն պարտադիր պայմանագիրը: Ավելի վաղ Բրյուսելի հետ համաձայնեցված քաղաքական հայտարարությունը, որում կողմերն արձանագրել են ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետագա հարաբերությունները, չեն քվեարկվել: Հիմնական հարցը, որ որոշվում էր, այն է՝ մնա՞լ Եվրամիության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ, այսինքն՝ գնալ «փափո՞ւկ» բրեքզիտի, ինչը Մեյի տարբերակն է, թե Եվրամիությունից դուրս գալ առանց որեւէ պայմանագրի՝ «կոշտ» տարբերակով:

Եվրամիությունից դուրս գալու գործընթացը զուգորդվում էր Մեծ Բրիտանիայում քաղաքական այլ զարգացումներով էլ:

Միջազգային առաջատար լրատվամիջոցները վերջին օրերին ակտիվորեն քննարկում էին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հավանական թեկնածուների անունները: Այս զարգացումները հաջորդում էին 2 օր առաջ վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությանը. նա իր կուսակիցներին խոստացել Էր թողնել պաշտոնը՝ պայմանով, որ նրանք հաստատեն Եվրամիության կազմից դուրս գալը համաձայնագրի կնքմամբ: Սակայն, ինչպես ցույց տվեցին զարգացումները, քաղաքական այս սցենարն այլեւս հավանական չէ:

Փաստացի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքական օրակարգում լրջագույն փոփոխություններն արդեն շատ իրատեսական են, ու ստացվում է, որ Եվրամիության կազմից դուրս գալը դարձավ Թերեզա Մեյի համար ամենասկզբունքային հարցը, ինչը նույնիսկ, կարելի է ասել, նրան իր վարչապետության աթոռը կարող էր արժենալ:

0:00
0:00

Հատված Ռադիոլուրի 18.00-ի եթերից