ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օրբելյանի ազատման հարցը դատարան կհասնի
2019-03-29 19:42:16

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը` գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ միասին մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։ Բայց նախ ամեն ինչի մասին հերթով:

Մարտի 27- ին Թատրոնի միջազգային օրը լավագույն ներկայացում անվանակարգում «Արտավազդ» մրցանակ շնորհվեց  օպերային թատրոնին՝ «Չիպոլինո» ներկայացման համար, իսկ հաջորդ օրը մշակույթի  նախարարի   պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը տնօրենի պաշտոնից  ազատեց Կոնստանտին Օրբելյանին:

Մաեստրոն ազատման նամակը ստացել էր երեկ երեկոյան, որտեղ նշված էր՝ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու թատրոնի տնօրենի պաշտոնը։

Օրբելյանն ասում է՝ մտածեցի ապրիլմեկյան կատակ է.

Նազենի Ղարիբյանը կարծում է, որ իմ նշանակումն անօրինական է եղել։ Ինձ պետությունն է նշանակել։ Գուցե նա Գերագույն դատարանի նախագա՞հն է: Ղարիբյանը վաղուց էր ուզում դա անել։  Երեկ երեկոյան ինձ  զանգահարել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը, ով շատ մտահոգված էր  ու զարմացած:

«Ռադիոլուրը» փորձեց կապ հաստատել մշակույթի նախարարի պարտականությունները   կատարող Նազենի Ղարիբյանի հետ, սակայն մեր զանգերը այդպես էլ մնացին անպատասխան: Իսկ  նախարարության  իրավաբանական վարչությունն ասում է, որ Կոնստանտին Օրբելյանը օպերայի թատրոնում միաժամանակ երկու պաշտոն էր զբաղեցնում՝ տնօրենի և գեղարվեստական ղեկավարի: ՊՈԱԿ-ների մասին օրենքն արգելում է, որ տնօրենը միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնի կամ կատարի այլ վճարովի աշխատանք:

Տնօրենը կարող է համատեղ միայն ստեղծագործական, գիտական կամ մանկավարժական աշխատանք իրականացնել: Բացի դա՝ ազատման հիմք է  հանդիսացել նաև Օրբելյանի հայերն լեզվի չտիրապետելը:

Օրբելյանն ասում է, որ իր նշանակման ժամանակ նման  դրույթ չի եղել, իսկ Օպերային թատրոնի արտիստներին  նախարարության  որոշումն  անակնակալի է բերելՆրանք  բավականին վրդովված շտապել էին Օպերային թատրոն:

Իսկ օպերային թատրոնում այսօր պետք է ցուցադրվեին բալետային թատերախմբի համար նվիրաբերված գույքը։ Աշխարհահռչակ «Սանշա» ապրանքանիշի մոտ 50 հազար դոլար արժողության բալետային հանդերձանքը նվիրել է Օրբելյանի վաղեմի ընկերներից մեկը։ Սա արդեն երրորդ դեպքն է,  երբ իր ընկերեները նման թանկարժեք նվերներ են տալիս թատրոնին՝ ասում է։ Հայաստանում իր կյանքի մասին հուշագրություն է գրում։ Օպերային թատրոնի մասին եւս անպայման կպատմի։

«Ես 1.5 տարի է ինչ աշխատում եմ որպես տնօրեն։ Մենք թատրոնի համար արել ենք չլսվածը, զրոյից հյուրախաղեր և ներկայացումներ ենք կազմակերպել: Շարունակում է մնալ թատրոնում, սակայն ինչ կարգավիճակով դեռ տեղյակ չէ»։

Օպերային թատրոն էին այսօր շտապել նաև մշակույթի  գործիչները։ Գաբրիել  Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը եւ մշակութաբան Արմինե Տիգրանյանն ասում են:

Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ թատրոնի տնօրեն։

0:00
0:00