ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
2019-03-29 22:32:38

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ  Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ։

Հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները: Նրանք խնդրի էության և բանակցային գործընթացի վերաբերյալ առանցքային մի շարք կետերի շուրջ մտքեր փոխանակեցին։

Երկուստեք շեշտվեց խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման կարևորությունը և բանակցային գործընթացում հետագա կոնկրետ և շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Անդրադառնալով Դուշանբեում տեղի ունեցած քննարկմանը՝  առաջնորդները վերահաստատեցին հրադադարի ամրապնդման և ուղիղ հաղորդակցության մեխանիզմի բարելավմանն ուղղված քայլերը: Նրանք նաև պայմանավորվեցին միջոցառումներ ձեռնարկել նաև մարդասիրական ոլորտում:

Վարչապետը և նախագահը իրենց նախարարներին հանձնարարեցին մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հետ: Նրանք նաև համաձայնեցին շարունակել իրենց ուղղակի երկխոսությունը: