ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սելֆի՝ Սեբաստիան Կուրցի հետ
2019-03-29 22:36:53

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի գործընկերոջ՝ Սեբաստիան Կուրցի հետ: Փաշինյանը Կուրցի հետ հանդիպումից սելֆի է հրապարակել՝ գրելով.

«Եվրոպայի ամենաերիտասարդ ղեկավարի՝ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ»:

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին հանդիպում է ունեցել նաև Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ:

Երեւանի ժամանակով 14․00-ին էլ տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը։ Այն  տևել է շուրջ երեք ժամ: