ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռուս-վրացական հարաբերությունները բարելավելու ճիգերն արդյունք չտվեցին՝ ասում է վրացագետը
2018-08-07 19:01:31

Վաղը կլրանա ռուս-վրացական 5-օրյան պատերազմի 10 տարին , Ռուսաստանից հնչում են նախազգուշացնող հայտարարություններ, սակայն ՆԱՏՕ-ի Վրաստանի անդամակցության հարցը հստակ է:

Դեռևս  հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը կրկին հաստատել էր, որ կազմակերպությունը մտադիր է Վրաստանին ընդունել դաշինքի կազմ, թե երբ դա կարող է տեղի ունենալ դեռ պարզ չէ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ  հայտարարել էր, որ Ռուսաստանը «ծայրաստիճան բացասաբար» կընդունի ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը և այդ կառույցում Վրաստանի և Ուկրաինայի ընդգրկումը: Այսօր ևս Մոսկվային արձագանքը կոշտ է:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն զգուշացնում է՝   Վրաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցումը  կարող է աղետալի հետևանքներ ունենալ :

«Դա կարող է սարսափելի հակամարտության պատճառ դառնալ։ Անհասկանալի է՝ ինչու է դա պետք»,-ասում  է Մեդվեդևը,  կարծիք հայտնելով, որ  2008-ին Վրաստանի և Հարավային Օսիայի միջև զինված հակամարտությունից կարելի էր խուսափել։

Հակամարտությունների գծով վրացի փորձագետ Գիորգի Կանաշվիլին ի պատասխան ասում է՝ Մեդվեդևը լավ ինֆորմացված է, որ այս փուլում ակտիվ  քննարկվում է Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը, 

2008 թվականից հետո այս գործընթացը դադարեցված էր:

«Սա հերթական  սպառնալիքն էսարսափելի հակամարտություննշանակում է զինվածհակամարտությունորքանով է այն  համապատասխանում իրականությանը : 

Իմ կարծիքովհայտարարություններն արվում եննման հեռանկարը հետաձգելու համարոր համոզեն ՆԱՏՕականներին թե չարժե Վրաստանին անդամակցել ՆԱՏՕին

Բոլոր չափանիշներով ըստ փորձագետի սակայն Վրաստանը համապատասխանում է ՆԱՏՕ-ի անդամակցությանը: Նա  վստահ է՝  եթե արտասովոր  ոչինչ տեղի չունենա միջազգային  հարաբերություններում,

ապա 1- 2 տարուց մենք կտեսնենք, Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմում ասում է:

Վրացագետ Ալիկ Էրոյանցի կարծիքով Մոսկվայի արձագանքը զարմանալի չէ, ավելին հասկանալի է.

«Դա նշանակում էոր Մոսկվան թույլ չի տա ՆԱՏՕի շրջանակի ընդլայնում իր տարածքին մոտկամՀարավ Կովկասյան տարածաշրջանին մոտՄեդվեդևի հայտարարությունում ասվում էր փաստորենոր իրենք դրան համարժեք պատասխան կարող են տալ,

 որ դա կարող է նույնիսկ նոր կոնֆլիկտհրահրել:

Այդուհանդերձ կոշտ հայտարարությունները  ՆԱՏՕ-ին հակադրվելու միտում ունեն՝ ասում է վրացգետը: Ռուս-վրացական հարաբերությունները բարելավելու ճիգերը արդյունք չտվեցին նրա կարծիքով:

Սա քայլ է խչընդոտելու Վրաստանի անդամակցությանը ռազմաքաղաքական այդ դաշինքին:

Իսկ ՆԱՏՕ-ին Թբիլիսիի  անդամակցությունը Հայաստանի համար հնարավորություն է ստեղծում դաշինքի հետ համագործակցության թե այն պետք է իբրև սպառնալիք դիտարկել. հարց վրացագետին

«ՀՀ այլ բլոկի անդամ է:  Այսօր դժվար է ասել Հայաստանի համար որքանով լավ կլինի ՆԱՏՕ-ի անդամ երկու հարևան ունենալը, դա աշխարհաքաղաքական կամ իրավիճակային կարող է լինել»: