ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հանդիպում Նյու Յորքի հայ համայնքի հետ՝ Սուրբ Վարդան եկեղեցում
2019-03-30 11:31:38

Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու սրահում տեղի է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Նյու Յորքի հայ համայնքի հետ։ 

«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝  խաղաղության դիմաց»  ձևաչափը այսօր  վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը։
Նա ընդգծել է, որ ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր է համարել  կոմպրոմիսները։

«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Դ. Տոնոյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱՄՆ-ում է ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով։

Տես նաև՝