ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արամ Ա կաթողիկոսը Հալեպում օծել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին
2019-03-30 13:13:41

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այսօր Հալեպում օծել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին: Նա հայրապետական խոսք է հղել՝ նշելով, որ եկեղեցու օծումն ունի պատմական և խորհրդանշական նշանակություն:

«Ուրիշները փորձեցին սպանել հավատքը մեր ժողովրդի կյանքում, բայց մենք հավաքական ասացինք, որ այս հավատքում մեզ ոչ ոք չի կարող հաղթել: Մենք մեր հավաքական կերպարով ոչ ասացինք անարդարությանը և պայքարեցինք, պետք է պայքարենք՝ հանուն արդարության: Ուրիշները ցեղասպանություն գործեցին մեր ժողովրդի դեմ, սակայն չհաջողեցին: Այսօր մեր ժողովուրդը հարություն է առել: Այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան՝ թեկուզ մեր պատմական հողերի մի փոքր հատվածի վրա: Սակայն մենք պետք է ձգտենք տեսնելու Հայաստանը մեր երազի պատկերով»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:

Նա ընդգծել է, որ պետք է մեր ժողովուրդն ամեն տեղ զորավիգ լինի սիրիահայության վերականգնմանը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առաջնորդությամբ:

2015 թվականի ապրիլին Հալեպում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքը ռմբակոծության հետևանքով մեծ վնասներ էին կրել: 

Եկեղեցու վերականգնումը իրականացվել էր Հալեպի հայ համայնքի նվիրատվություններով: 150 հազար մարդ իր մասնակցությունն էր բերել եկեղեցու վերականգնման գործին:

Տես նաև՝